Մեր երկրում հույզերը լարվել են, բևեռացումը` սրվել. Գիսանե Պալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Ժամանակին ես սատարել եմ հեղափոխությանը, ինչպես շատերը, որոնք ուզում էին ազատվել արատավոր երևույթներից, հավատացած էինք, որ պետք է այդպես էլ լիներ, մեծ խանդավառությամբ անում էինք ամեն բան, որ կայանա հեղափոխություն, ինչի համար երբևէ չեմ զղջացել: Ես սատարել եմ հեղափոխությանը, ինչ վերաբերում է իշխանավորներին` հին կամ նոր, ոչ մեկի համար չկա իդեալական իշխանություն»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Էմփիրեյ» ռոք խմբի ստեղնահար, երգահան Գիսանե Պալյանը:

Նրա խոսքով` երկու ձեռքով անվերապահորեն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի կողմնակից լինելը սխալ է.

«Թե´ հին, թե´ նոր իշխանությունների գործելաոճում կան բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս: Հիմա մեր երկիրը կյանքի ու մահվան ծիրում է, բևեռացումն էլ այնքան է սրվել, հույզերն այնքան են լարվել, որ խոսքդ կարող է սխալ հասկացվել: Այսօր ես չեմ քննադատում իշխանությանը, որովհետև բավարար տեղեկատվություն չունեմ մեզ հետ կատարվողի մասին, անորոշության զգացումներ ունեմ: Ամեն դեպքում, ոչ մեկի հետ պալեմիկայի մեջ չեմ մտնում, չեմ թշնամանում, երբևիցե չեմ փորձի ինչ-որ մեկին մի բան ապացուցել»:

Գիսանե Պալյանը շեշտում է` այսօր հանրությունն ունի մտածող մարդկանց խոսքի կարիքը, բայց վերջիններս էլ արդեն բազմիցս խոսել են և մտածում են` որքան կարելի է նույն բաների մասին բարձրաձայնել. «Մտավորականությունը զոռբա չի լինում, դրա համար էլ ստվերում է մնում»,- ասում է նա:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան