Ամերիկյան կինոակադեմիան 10 տարով արգելել է Ուիլ Սմիթին ներկա գտնվել Օսկարի մրցանակաբաշխությանը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ամերիկյան կինոակադեմիան որոշում է կայացրել արգելել հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթին առաջիկա 10 տարիների ընթացքում ներկա  գտնվել Օսկարի մրցանակաբաշխություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը:

Մասնավորապես, Կինոարվեստի և գիտության ակադեմիայի նախագահ Դևիդ Ռուբինի և գործադիր տնօրեն Դոն Հադսոնի հայտարարության մեջ ասվում է. «Խորհուրդը որոշել է, որ 2022 թվականի ապրիլի 8-ից սկսած 10 տարի ժամկետով պարոն Սմիթին չի թույլատրվելու այցելել ակադեմիայի որևէ միջոցառման կամ ծրագրի՝ անձնապես, թե վիրտուալ, այդ թվում և Օսկարի մրցանակաբաշխության»:

Ամերիկյան կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը նման որոշում է կայացրել ապրիլի 8-ին Լոս Անջելեսում կայացած հանդիպման արդյունքներով: Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր կազմակերպել ապրիլի 18-ին, սակայն այն բանից հետո, ինչ դերասան Ուիլ Սմիթը հայտարարել էր ակադեմիայի կազմից դուրս գալու մասին, հանդիպման ժամկետները փոխվել էին:

Ամերիկյան կինոակադեմիայի այս որոշմանը հայտնի դերասանն արդեն արձագանքել է՝ ասելով. «Ես ընդունում և հարգում եմ Ակադեմիայի որոշումը»:

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ բեմում հարվածել էր կատակերգու Քրիս Ռոքին՝ վերջինիս կողմից իր կնոջ հասցեին արված կատակի պատճառով: Հետագայում նա իր արարքի համար ներողություն էր խնդրել ինչպես Քրիս Ռոքից, այնպես էլ Կինոակադեմիայից ու հեռուստադիտողներից, ովքեր ուղիղ եթերում ականատես էին եղել տվյալ միջադեպին