Իսրայելի նախագահը հայտնել է, որ Ադրբեջանն իր երկրում դեսպանատուն է բացելու

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հույս է հայտնել,որ ականատեսը կլինի իր երկրում  Ադրբեջանի դեսպանատան բացմանը։ Այս մասին ասվում է Հերցոգի՝ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում՝  երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Դեսպանատան բացումը կդառնա բնական քայլ կլինի առևտրի և զբոսաշրջության ներկայացուցչության բացումից հետո, և դա վկայում է մեր երկրների միջև սերտ և ռազմավարական հարաբերությունների մասին»,- ասվում է  Հերցոգի ուղերձում։

Բացի այդ ՝ Հերգոցը Ալիևին հրավիրել է հաջորդ տարի այցելել Իսրայել՝ համատեղ մասնակցելու Ադրբեջանի դեսպանատան բացման արարողությանը։

Հավելենք, որ չնայած Բաքվի ու Թել Ավիվի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, Ադրբեջանը Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություն մինչ օրս չունի։ Փոխարենը բավական ակտիվ գործում է Բաքվում Իսրայելի դեսպանատունը։

Նախորդ  տարի էլ  Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ, երբ  հուլիսին Բաքուն Թել Ավիվում բացեց առաջին պաշտոնական ներկայացուցչությունը։

Էմմա Չոբանյան