«Դժգո՞հ էիք, ձեր փաստերով դիմեիք ՍԴ»․ Վահրամ Բաղդասարյանը՝ «Ելք»-ին

Լուրեր

25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
25.11.2024 | 19:51
Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը
25.11.2024 | 19:43
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2024 | 19:26
Պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության նվազում է կանխատեսվում․ Անկարայում ՌԴ դեսպան
25.11.2024 | 19:14
Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրայի դրոշը
25.11.2024 | 19:14
Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն
25.11.2024 | 19:00
Միջուկային պատերազմի կարող է վերածվել ՌԴ-ԱՄՆ հակադրությունը․ ՀՀ-ն վտանգվում է՝ երկուսին էլ ժպտալով․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանում Կառավարության  ծրագրի քննարկումներն այսօր՝ հունիսի 22-ին, վիճաբանության առարկա դարձան։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթում հնչած ակնարկը, որով նա դիմելով «նորաթուխ» պատգամավորներին հիշեցրեց Վահան Հովհաննիսյանի՝ «դալաններում ծեծի» մասին հայտնի ելույթը, դարձավ վիճաբանության առիթ։ Չնայած այս ելույթին արձագանքեցին միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները, նիստից հետո, սակայն, Վահրամ Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ելույթը «Ելք»-ին չէր ուղղված:

Պարոն Բաղդասարյան, Ձեր ելույթի ժամանակ տեղից արձագանքում էր Նիկոլ Փաշինյանը, որքանո՞վ էր այն առնչվում նրա հետ։

-Ելույթը ոչ մի կապ չուներ  Նիկոլ Փաշինյանի հետ, պարզապես ինձ համար անընդունելի են հեգնանքով խոսքերը, հատկապես այն մարդկանց կողմից, որոնք թրծված չեն քաղաքականության մեջ, որևէ ընտրական պրոցեսի չեն մասնակցել։ Եթե նկատեցիք, ծրագրային քննարկումները շատ քիչ էին, տարբեր բնույթի քննարկումներ էին՝ բառերից կպնել, հեգնանքներ և այլն։ Ծրագրում իհարկե ռիսկային էլեմենտներ կան, բայց շատ իրատեսական ծրագիր է, կառավարությունը վարչապետի գլխավորությամբ մի քանի հանդիպումներ է կազմակերպել և բոլոր հարցերին պատասխաններ տրվել են, մոտ 7-8 հանդիպում ենք ունեցել և ավելի սուր հարցադրումներով։

Իսկ նորմա՞լ  է, որ ձեզ հետ 7-8 հանդիպում եղել է, իսկ խորհրդարանական երրորդ ուժի՝ «Ելք»-ի հետ չի եղել։

-Սա քաղաքական ուժի ծրագիր է, «Ելքը» հանդիպման ցանկություն  հայտնել է, բայց, չգիտես ինչու, առանձին հանդիպում են ցանկացել, ծրագրի հետ կապված թաքուն բաներ չեն խոսում, ընդդիմության  հետ հանդիպում եղել է, իրենք չեն մասնակցել հանդիպմանը։ Մենք ենք անընդհատ ցանկություն հայտնել հանդիպման, որովհետև մեր քաղաքական ուժի ծրագիրն է, և պատասխանատվությունը կրելու է քաղաքական ուժն իր կոալիցիոն գործընկերոջ հետ։ Մենք ենք պարտադրել, որ եկեք հաշվետու եղեք, մենք մեր ծրագիրը մշակելու համար ենք հանդիպում խնդրել, իրենք ծրագիրը մշակող չեն, կարող են ընդամենը առաջարկություններով հանդես գալ։

Պարոն Բաղդասարյան, Ձեր խոսքով ասած՝ նորաթուխ պատգամավորներն արձագանքեցին Ձեր ելույթին, Արարատ Միրզոյանը ընտրակեղծիքների մասին մի ամբողջ փաթեթ հանձնեց վարչապետին, Գևորգ Գորգիսյանն էլ հիշեցրեց, որ նաև «մութ պադյեզդներում» են իրենց քարոզարշավն իրականացրել, ապա ստացել մարդկանց վստահության քվեն։

-Բայց ինչո՞ւ են իրենք իրենց վրա վերցնում, թող իրենց վրա վերցնեն մարդիկ, որոնք չեն գնացել «մութ պադյեզդներով»։ Դուք հետևեք, ես անուններ չեմ հնչեցնելու․ ես ուղղակի երևույթի մասին էի խոսում, որ չի կարելի հեգնանքով խոսել երկրի վարչապետի, կառավարության անդամների հետ։ Իսկ եթե դժգոհ էին ընտրության արդյունքներից, թող դիմեին ՍԴ, ՀԱԿ-ն ընդամենը երեք կետով դիմել էր ՍԴ, համաձայն չէի՞ք, դիմեիք ՍԴ, ձեր փաստերը ժամանակին ներկայացնեիք։

 -Երեկվա արտահերթ ելույթում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ անկախ նրանից, թե ով է 2018-ին լինելու երկրի վարչապետը, միևնույն է, ընդդիմությունը գործ է ունենալու Սերժ Սարգսյանի հետ, սա արդեն իսկ ակնա՞րկ չէ, որ ՀՀԿ-ում քննարկվում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելը։

-Նման քննարկում չի եղել, իսկ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, թե այլ պաշտոն կզբաղեցնի, նա ՀՀԿ առաջնորդն է, իսկ մեր ծրագիրը քաղաքական ծրագիր է, մեր երկիրը խորհրդարանական երկիր է, և քաղաքական մեծամասնությունը, որն ունի առաջնորդ, չի կարող իր դերակատարությունը չունենալ։ Խոսք չի եղել, թե ով կլինի վարչապետ, մենք ունենք վարչապետ, որի աշխատանքից գոհ ենք, իսկ արդյունքների մասին կխոսենք մեկ տարի հետո։

-Պարոն Բաղդասարյան, Դուք չնկատեցի՞ք ծրագիրը ներկայացնելիս վարչապետի շփոթմունքը։

-Որևէ շփոթմունք չկար, հակառակը ավելի ինքնավստահ էր, եթե ծրագիրը նոր էր ներկայացնում, պետք է բարձր տրամադրությա՞մբ գար խոսեր։ Կարող եմ ասել, որ նորմալ, մարտական տրամադրվածությամբ ներկայացրեց ծրագիրը։

Բայց վարչապետն ինքնավստահ չէր, որ կրկին ինքն է ղեկավարելու գործադիրը, նա ասաց, որ պատրաստ է լինել վարչապետ։

-Դե պատրաստ է, որովհետև աշխատանքն արդյունքներով պետք է ցույց տալ, Աստված չանի՝ լուրջ ձախողում  ունենա վարչապետը, մենք  պե՞տք է ասենք, ինքն էլ ասել է պատրաստ է, ուրեմն պետք է տե՞ր կանգնենք։ Օրինակ՝  Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էլ հետևություններ արեց չէ՞։

Այսինքն՝ ձախողումնե՞րն էին պատճառը, որ Աբրահամյանի կառավարությունը հրաժարականի դիմում ներկայացրեց։

-Տեմպերի դանդաղումը, ինքն է ներկայացրել հրաժարականի դիմումը, մենք էլ քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ մեզ փոփոխություններ են պետք։

-Պարոն Բաղդասարյան,  այլևս կառավարման խորհրդարանական մոդել ունեցող ՀՀ-ում Հովիկ Աբրահամյանին տեսնո՞ւմ եք բարձր պաշտոն զբաղեցնելիս։

-Հովիկ Աբրահամյանը կայացած քաղաքական գործիչ է, բավականին թրծված, ճանապարհ անցած, բայց այս պահին  նման հարցեր չենք քննարկում։

Պարոն Բաղդասարյան, կարծես թե, ՀՀԿի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները վերջնականապես սառեցված չեն։

-Մեր մարդկային հարաբերությունները բոլորի հետ պահպանվում են,  «Ծառուկյան» դաշինքում էլ, «Ելք»-ում էլ ընկերներ ունենք․ քաղաքական  դիրքորոշումներն այլ են, մարդկային հարաբերությունները՝ այլ։

 

Սեդա Ղուկասյան