Սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում վերահսկողությունն ուժեղացնելու հարցով միջնորդագիր է ուղարկվել միասնական սոցիալական ծառայության պետին

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից պետական ծառայության դեմ ուղղված, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու դեպքեր. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես, պարզվել է, որ նշված կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատող Ա.Ի.-ն 2020-2021թթ. իրեն ամրակցված բնակավայրերում բնակվող, անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված 5 անձանց օգտին կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ:

Այդ անձանց ընտանիքների անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ապահովելու նպատակով նպաստառուների կողմից ներկայացված փաստաթղթերի և կատարված ուսումնասիրության արդյունքներով նա անտեսել է հերթական փաստագրման համար անհրաժեշտ հիմքերի բացակայության հանգամանքը, նպաստի գործերում և ընտանիքների սոցիալական անձնագրերում չի կատարել համապատասխան փոփոխություններ և ընտանիքներին փաստագրել է անապահովության գնահատման համակարգում: Այդ պայմաններում տվյալ ընտանիքները ստացել են ընտանեկան նպաստ, ինչի դիմաց Ա.Ի.-ն անձամբ ստացել է ընդհանուր 85.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Քրեական գործը Ա.Ի.-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

Որոշումներ են կայացվել վերոնշյալ 5 անձանց նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հաշվի առնելով, որ վերջիններս միջին ծանրության հանցանք կատարել են առաջին անգամ և աջակցել են հանցագործության բացահայտմանը:

Քննության ընթացքում պարզվել է, որ բացակայում են միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների կողմից նպաստառուների անձնական գործերում ներառված որոշակի տվյալների ստուգման, ծառայողների պաշտոնի անձնագրերով նախատեսված գործառույթների իրականացման նկատմամբ հսկողության մեխանիզմները: Վերջինս հանգեցրել է նպաստառուների գործերում թերի և սխալ տեղեկատվության ներառմանը, ինչի արդյունքում ընտանիքների անապահովության գնահատման միավորը արհեստականորեն բարձրացվել է և մի շարք շահառուներ չեն հանվել հաշվառումից՝ շարունակելով ստանալ նպաստ:

Ավելին, մի շարք դեպքերում անձանց գույքային դրության, ընտանիքի անդամների փաստացի թվաքանակի, նրանց պատկանող ընտանի կենդանիների քանակի վերաբերյալ սխալ տեղեկություններ ներկայացնելը ուղղորդված է եղել հենց սոցիալական ծառայության աշխատակցի կողմից, և նման շարունակական բնույթ կրող ոչ իրավաչափ վարքագիծը հնարավոր է եղել բացահայտել միայն մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումների արդյունքում:

Հաշվի առնելով, որ վերահսկողական մեխանիզմների բացակայությունը նպաստում է կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը, իսկ նմանատիպ հանցագործություններ նախորդ տարիներին արձանագրվել են նաև Լոռու մարզի սոցիալական ծառայության տարածքային մի քանի այլ կենտրոններում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետին:

Միջնորդագրով խնդիր է դրվել ձեռնարկելու միջոցներ՝ նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների աշխատանքային գործունեությունը պատշաճ վերահսկելու, աշխատակիցների կողմից թույլ տրված հնարավոր չարաշահումները և ոչ իրավաչափ վարքագիծը ժամանակին հայտնաբերելու և կանխելու գործուն մեխանիզմներ ներդնելու համար:

Առաջարկվել է նաև քննարկել նշված 5 անձանց ընտանիքների փաստագրման և նպաստների վճարման իրավաչափությունը: