ԱՄՆ-ն զգուշացնում է Թուրքիային՝ չվերածվել Ռուսաստանի օլիգարխների «կեղտոտ փողերի ավազանի»

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ԱՄՆ-ը Թուրքիային զգուշացրել է չդառնալ Ռուսաստանի օլիգարխների «կեղտոտ փողերի ավազան»։ Այս մասին գրում է «Ահվալ»-ը՝ վկայակոչելով DW-ին։

Անկարայում ԱՄՆ դեսպանատան խոսնակ Ջուլի Էադեհը լրատվամիջոցին ասել է, որ Թուրքիայի համար շատ կարևոր է թույլ չտալ, որ իր տարածքն օգտագործվի պատժամիջոցներից խուսափելու համար։

«Թուրքիան պետք է շատ զգույշ լինի»,- ասել է Էադեհը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի՝ Թուրքիա կատարած այցի մանրամասները։

Նուլանդը, հիշեցնենք, հանդիպել էր Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալին, նախագահ Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընին։ Երկու երկրները գործարկել են նաև համագործակցության ռազմավարական մեխանիզմը։

Թուրքիան փետրվարին ռուսական ներխուժման սկզբում հայտարարեց Ուկրաինային աջակցելու մասին՝ կոչ անելով Մոսկվային հարգել Կիևի տարածքային ամբողջականությունը։ Սակայն Անկարան չի հետևում Արևմուտքին Ռուսաստանի կամ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր գործարարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Ավելին, Թուրքիայի իշխանությունները ռուս օլիգարխներին, գործարարներին հրավիրում են իրենց երկրում ներդրումներ անել՝ թույլ տալով խուսափել պատժամիջոցներից։

Էմմա Չոբանյան