Եվրախորհրդարանը կոչ է անում անհապաղ և ամբողջական էմբարգո սահմանել ռուսական նավթի, ածխի, միջուկային վառելիքի և գազի ներկրման համար

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ Խորհրդին լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Այս մասին ասված է ապրիլի 7-ին Ստրասբուրգում ԵԽ լիագումար նիստին ընդունված բանաձևում։ Դրան կողմ է քվեարկել 513, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 19 պատգամավոր, հայտնում է DW-ի թղթակիցը։

Թեև բանաձևը ֆորմալ առումով նվիրված է ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին, սակայն դրա հիմնական թեման Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն են եղել։ Եվրախորհրդարանը հատուկ ուշադրություն է դարձրել Բուչայի իրադարձություններին։ Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծել են, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություններ կատարած անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներին ու սպաներին։

Բանաձևում նշվում է, որ ԵՄ Խորհուրդը պետք է ընդունի հետագա «կոշտ պատժամիջոցներ, որոնք կհամապատասխանեն ռուսական ագրեսիայի շարունակվող էսկալացիային և ռուսական բանակի կողմից իրականացված ցնցող վայրագություններին, որոնք, անկասկած, ռազմական հանցագործություններ են»։

«Եվրախորհրդարանը կոչ է անում ռուսական նավթի, ածխի, միջուկային վառելիքի և գազի ներկրման անհապաղ և ամբողջական էմբարգո սահմանել, ամբողջությամբ հրաժարվել «Հյուսիսային հոսք 1»-ից և «Հյուսիսային հոսք 2»-ից, ներկայացնել ծրագիր՝ ապահովելու ԵՄ էներգակիրների մատակարարման անվտանգությունը կարճաժամկետ հեռանկարում»,- ասված է բանաձևում։

Այս կետը բազմաթիվ հակասություններ է առաջացրել Եվրախորհրդարանի պատգամավորների շրջանում: Գազի էմբարգոյի վերաբերյալ բանաձևի առաջին նախագծում ավելացվել է «հնարավորինս արագ» ձևակերպումը։ Այս ձևակերպման մեջ եղել է երեք փոփոխություն. դրանք իրականում կրկնել են միմյանց՝ հանելով հստակեցումը։ Արդյունքում Եվրախորհրդարանի 413 պատգամավորներ կողմ են քվեարկել  փոփոխություններին՝ կոչ անելով անհապաղ էմբարգո սահմանել Ռուսաստանի Դաշնությունից բոլոր չորս տեսակի էներգակիրների համար:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն այժմ քննարկում է ռուսական ածխի ներկրման վերաբերյալ պատժամիջոցները: Տարվա ընթացքում հնարավոր է համարվել նաև ռուսական նավթից հրաժարվելը։ Բայց Եվրամիությունը նշում է, որ իրենք դեռ չեն կարող ամբողջությամբ փոխարինել ռուսական գազը։

Բանաձևը պաշտպանում է նաև մի շարք այլ սահմանափակումներ։ Մասնավորապես, Եվրախորհրդարանի պատգամավորները կողմ են ռուսական բոլոր բանկերի անջատմանը SWIFT փոխանցումների համակարգից։ Նաև, ըստ Եվրախորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության դրոշով կամ այդ երկրում գրանցված բոլոր նավերին, որոնք պատկանում են Ռուսաստանին կամ վարձակալված են Ռուսաստանի կողմից, պետք է արգելվի մուտք գործել ոչ միայն ԵՄ նավահանգիստներ, այլև նրա տարածքային ջրեր: Այս սահմանափակումը պետք է կիրառվի նաև դեպի ռուսական նավահանգիստներ կամ ՌԴ տարածքային ջրեր շարժվող նավերի վրա։

Տաթև Ֆռանգյան