Վաշինգտոնն ասում է, որ Թուրքիային F-16-երի հնարավոր վաճառքը համապատասխանում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերին

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Ջո Բայդենի վարչակազմը գտնում է, որ Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին և կծառայի ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության՝ Կոնգրեսին ուղղված նամակում, գրում է Reuters-ը։

Թուրքիան դեռ հոկտեմբերին դիմել էր ԱՄՆ-ին՝ 40 Lockheed Martin-ի F-16 կործանիչ և իր գործող ռազմական ինքնաթիռների համար շուրջ 80 արդիականացման համակարգ գնելու խնդրանքով: Վաշինգտոնն առայժմ ձեռնպահ է մնում վաճառքի վերաբերյալ որևէ կարծիք հայտնելուց՝ նշելով, որ այն պետք է անցնի զենքի վաճառքի ստանդարտ գործընթաց:

ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային վիճելի դարձավ, երբ Անկարան ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր գնեց, ինչն էլ հանգեցրեց ամերիկյան պատժամիջոցներին և F-35 կործանիչների ծրագրից հեռացմանը։

Պետքարտուղարության նամակը, որն առաջին անգամ հրապարակում է լրատվամիջոցը, թվագրված է մարտի 17-ով և ստորագրված է Պետքարտուղարության օրենսդրական հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Նազ Դուրաքօղլուի կողմից։ Նամակը չի տրամադրում վաճառքի երաշխիք կամ ժամկետ և ընդգծում է, որ Վաշինգտոնի պատժիչ գործողություններն Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնումից հետո «վճարված զգալի գին են»:

«Վարչակազմը գտնում է, որ, այնուամենայնիվ, գոյություն ունեն ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնության և կարողությունների, ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգության, տնտեսական և առևտրային շահերը, որոնք աջակցվում են Թուրքիայի հետ ԱՄՆ-ի համապատասխան պաշտպանական առևտրային կապերով։ Առաջարկվող վաճառքը պահանջում է Կոնգրեսին ծանուցում, եթե Պետքարտուղարությունը հաստատի այն»,- ասվում է նամակում։

Պետքարտուղարության այս նամակը պատասխանն է դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի և ավելի քան 50 երկկուսակցական օրենսդիրների կողմից փետրվարի 4-ին ուղարկված նամակին, որտեղ նրանք Բայդենի վարչակազմին կոչ էին անում մերժել Անկարայի դիմումը։

ԱՄՆ-ը, հիշեցնենք, պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ՝ ռուսական C-400-ների գնումից հետո։

Էմմա Չոբանյան