Համաձայնեցվել են մի քանի տարհանման միջանցքներ․ Ուկրաինայի փոխվարչապետ

Լուրեր

19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Բոլորը

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ հինգշաբթի ՌԴ-ի հետ համաձայնեցվել է տասը տարհանման միջանցք, գրում է CNN-ը։

Նրա փոխանցմամբ՝ Դոնեցկի մարզում կլինի մեկ միջանցք մասնավոր մեքենաների համար՝ Մարիուպոլից դեպի Զապորոժիե:
Զապորոժիեի շրջանում, ըստ Վերեշչուկի, չորս միջանցք է բացվելու, իսկ Լուգանսկի մարզում՝ հինգ միջանցք։

Ըստ ուկրաինացի պաշտոնյայի՝ չորեքշաբթի տարհանման միջանցքներով 4892 մարդ է տարհանվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) CNN-ին հայտնել է, որ կազմակերպության ավտոբուսների և մասնավոր մեքենաների շարասյունը, որում գտնվում էր Մարիուպոլից փախած ավելի քան 500 խաղաղ բնակիչ, ժամանել է Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Զապորոժիե քաղաք:

Թեև Ուկրաինայում տարհանման որոշ փորձեր հաջող են եղել, մյուսները ձախողվել են: Այս շաբաթվա սկզբին ԿԽՄԿ-ն հայտնել է, որ կազմակերպության աշխատակիցները ձերբակալվել են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, երբ փորձել են տարհանել Մարիուպոլի հուսահատ բնակիչներին: Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։

Տաթև Ֆռանգյան