ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն Ուկրաինային 10 հակատանկային համակարգ են մատակարարել՝ յուրաքանչյուր ռուսական տանկի համար․ Բլինքեն

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն Ուկրաինային արդեն տրամադրել են կամ շուտով կտրամադրեն «10 հակատանկային համակարգ՝ յուրաքանչյուր ռուսական տանկի համար», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բլինքենը նաև ասել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը կարող է ձգձգվել, սակայն ինքը չի տեսնում «որևէ հնարավոր սցենար», որում Կիևը չի հաղթում։

New York Times-ը, հղում անելով Պենտագոնի պաշտոնյաներին, հայտնել է, որ ԱՄՆ-ում է գտնվում ուկրաինացի զինվորականների խումբը, որը երկար ծրագրված ուսումնական ծրագրի շրջանակում վարժանքների է մասնակցել՝ Switchblade անօդաչու թռչող սարքերի կիրառումը սովորելու համար:

Switchblade մեկանգամյա օգտագործման կամիկաձե անօդաչու սարքերը մշակվել են ԱՄՆ բանակի կողմից Աֆղանստանում մարտերի ժամանակ՝ որպես «թափառող զինամթերք», որն ընդամենը 2,7 կգ քաշ ունի և տեղավորվում է ուսապարկի մեջ, այսինքն՝ կարող է կրել մեկ զինվոր։

Մարտի 15-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ Ուկրաինային 100 նման անօդաչու թռչող սարք է մատակարարելու՝ որպես 800 միլիոն դոլար ընդհանուր գումարի օգնության փաթեթի մաս: