Շառլ Միշելը հանդես է եկել եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարությամբ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել՝ ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկրորդ եռակողմ հանդիպման արդյունքները։ Հայտարարությունում ասված է․

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շարունակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումները։

Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ն հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, սերտ աշխատելու լարվածության հաղթահարման ուղղությամբ և խթանելու անվտանգ, կայուն, խաղաղ և բարեկեցիկ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։
Առաջնորդներն ամփոփել են իրենց՝ Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին և տեսակապի ձևաչափով 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո զարգացումները։ Նրանք վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը։ Նրանք քննարկել են նաև վերջին շրջանի լարվածությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել են այս ներգրավվածությունը շարունակելու անհրաժեշտության շուրջ՝ ապահովելու առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ հետևողականությունը:
Նախագահ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է լիարժեք և արագ լուծել բոլոր մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ մյուս գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, և հավաստիացրել է, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել այդ, ինչպես նաև փոխադարձ վստահության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով տրամադրել փորձագիտական խորհրդատվություն,ավելացնելով ֆինանսական աջակցությունը և աջակցել հակամարտության ազդակիր բնակչություններին, վերականգնմանը և վերակառուցմանը։
Նախագահ Միշելը նշել է, որ թե՛ Նախագահ Ալիևը, թե՛ Վարչապետ Փաշինյանը ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այդ նպատակով համաձայնություն է ձեռք բերվել՝ հանձնարարել արտգործնախարարներին սկսել երկու երկրների միջև ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները, ինչը կանդրադառնա բոլոր անհրաժեշտ հարցերին։
Կարևոր կլինի երկրների միջև երկկողմ սահմանի սահմանագծումը և սահմանազատումը։ Այդ նպատակով, համաձայն 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողով։
Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողովը օժտված կլինի հետևյալ հանձնագրով՝
1. Սահմանագծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները․
2. Ապահովել կայուն անվտանգ իրավիճակ սահմանի ողջ երկայնքով։
Նախագահ Միշելն ընգծել է նաև, որ միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար էական տարր է ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովումը։ Նախագահ Միշելը վերահաստատել է խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու ԵՄ-ն պատրաստակամությունը։
Առաջնորդները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հաղորդակցությունների և կապի ենթակառուցվածքների վերականգնումը։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթգծերի վերականգնմանն ուղղված քայլերը, միաժամանակ կոչ արել Երևանին ու Բաքվին առավել արդյունավետ լուծումներ գտնել ավտոմոբիլային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել փոխադարձ կապերի զարգացմանը, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային պլանին համահունչ՝ օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը՝ բացահայտելու ընդհանուր նախագծեր:
Առաջնորդները պայմանավորվել են հետամուտ լինել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել ներգրավվածությունը»: