Քոչարյանն ու Սարգսյանը թող միտինգի տեղում ասեին՝ ոտքով գնում ենք Ղարաբաղ՝ ապրելու. Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Իրենք ընդդիմադիրներ չեն, ռևանշիստներ են, որոնք ինչ-որ տեղից հրահանգներ են ստանում և այդ խնդիրներն են կատարում»- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե հիմնավոր են արդյոք ընդդիմության՝ Բրյուսելում այսօր կայանալիք Փաշինան – Ալիև հանդիպման հետ կապված մտահոգությունները:

«Նրանք միտինգ են անում այն ժամանակ, երբ մեր երկրի ղեկավարը գնում է հանդիպման թշնամի երկրի ղեկավարի հետ: Կան հարցեր, որ պետք է այդ հանդիպման ժամանակ պարզաբանվեն՝ սահմանագծման,սահմանազատման հարցերը, որոնք լուծում չեն ստացել: Ադրբեջանը կարողանում է, սահմանին լարվածություն ստեղծելով, խուսափել այդ ամեն ինչից: Ինձ թվում է Եվրոպան պետք է հարցեր տա, Ալիևը պետք է պատասխան տա, թե ինչու չեն կատարվում սահմանազատման, սահմանագծման, խաղաղության վերաբերյալ կետերը:

Ներկայացված հինգ կետերով Ադրբեջանի հիմնական նպատակն այն է, որ մենք ասենք՝ Արցախն Ադրբեջանի կազմում է, բայց մենք դա չենք անի: Մենք ինքնորոշման խնդիր ենք բարձրացրել, դիմել ենք Մինսկի խմբին: Մինսկի խումբը բացահայտ ասում է՝ Արցախի հարցը լուծված չէ»,- նշեց Մելքոնյանը՝ հավելելով, որ Փառուխի դեպքերը, Արցախում գազամատակարարման անջատումներն ապացուցեցին, որ արցախցին չի կարող ապրել Ադրբեջանի ենթակայության տակ:

Մանրամասները՝ տեսանյութում: