ՄԻՊ-ն ընդունել է IRZ-ի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ապրիլի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին։ Հանդիպմանը տեսակապով միացել է IRZ-ի Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, ում հետ քննարկվել են համագործակցային մի շարք հարցեր․ տեղեկացնում են ՄԻՊ հանրային կապերի բաժնից։

Պաշտպան Գրիգորյանը, ողջունելով միջազգային գործընկերներին, նշել է, որ IRZ-ի հետ ՄԻՊ հաստատության արդյունավետ համագործակցության փորձը ամուր հիմք է հանդիսանում համագործակցությունը զարգացնելու համար:

Ֆրանկ Հուփֆելդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ՝ ընդգծելով Քրիստիննե Գրիգորյանի հետ արդյունավետ համագործակցության նախկին փորձը, վստահություն հայտնել խորացնելու համագործակցությունը Պաշտպանի առաքելության շրջանակում:

Օրակարգային հարցերի քննարկման շրջանակում կողմերն անդրադարձել են նախկինում կազմակերպված կարողությունների զարգացման միջոցառման արդյունքների ամփոփմանը և ծրագրային համագործակցության նոր ուղղությունների նախանշմանն առնչվող մի շարք հարցերի:

Մասնավորապես՝ Պաշտպան Գրիգորյանը համագործակցային նոր ուղղությունների շրջանակում ներկայացրել է որպես կանխարգելման ազգային մեխանիզմ ՄԻՊ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման մշտադիտարկման կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ընդգծել է շտապ օգնության բժիշկների և քրեական ոստիկանության ու Պաշտպանի հաստատության աշխատակիցների համատեղ վերապատրաստումների կարևորությունը՝ միտված խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կարևորել է նոր ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների լույսի ներքո անձանց բերման ենթարկելու ինստիտուտի իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման անհրաժեշտությունը:

Ֆրանկ Հուփֆելդը, բարձր գնահատելով համատեղ իրականացված նախկին ծրագրերի ամփոփման արդյունքները, պատրաստակամություն է հայտնել ՄԻՊ աշխատակազմի հետ նախանշված նոր ուղղություններով ծրագրային համագործակցության հարցում: