Ֆրանսիան 35 ռուս դիվանագետի է արտաքսել
Քաղաքականություն
05.04.2022 | 11:25Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, նրան ծանուցել են ռուս դիվանագետների արտաքսման մասին, հայտնում է BFM TV-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, գրում է ՌԻԱ Նովոստին։
Երկուշաբթի օրը Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ որոշում է կայացրել արտաքսել մի շարք ռուս դիվանագետների, որոնց գործողությունները, ըստ Փարիզի, հակասում են երկրի անվտանգության շահերին։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆրանսիան որոշել է արտաքսել 35 ռուս դիվանագետի։
Տաթև Ֆռանգյան