Մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում. Արման Եղոյան

Լուրեր

28.03.2026 | 16:00
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք․ այն զգացվել է Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ
28.03.2026 | 15:30
Ինչու է Պապիկյանը պարգևատրվել Նապոլեոն Բոնապարտի կողմից հիմնադրված Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանով
28.03.2026 | 15:00
ՀՀ դեսպանը մասնակցել է «Հայկական արվեստն ու աշխարհը» խորագրով ամենամյա դասախոսությանը
28.03.2026 | 14:36
ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռների միայն մեկ երրորդը․ Reuters
28.03.2026 | 14:10
Գեղասահորդ Կաորի Սակամոտոն աշխարհի չեմպիոն է դարձել ռեկորդային միավորներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 13:55
Օդեսայում ռուսական օդային հարվածների պատճառով վնասվել է ծննդատունը․ կա զոհ
28.03.2026 | 13:38
Մարդկանց ահ ու սարսափի մեջ եք պահում, ասում եք` ընտրեք, որ պատերազմ չլինի, թոռնիկս ծառայում է. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.03.2026 | 13:06
Լևիկ Միքայելյանը պարտվել է օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:55
Հատուկ առաջարկներ, ժամանակի և գումարի խնայողություն․ TOON EXPO INVEST 2026-ը Երևանում բացեց դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.03.2026 | 12:40
Արման Ծառուկյանը և Ջորջիո Պուլասը հայացքների մենամարտ են անցկացրել ռևանշից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:22
Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստան» անունը կրող դպրոց
28.03.2026 | 11:56
ԲՏԱ նախարարը հանդիպել է ամերիկյան Synopsys-ի ներկայացուցիչների հետ
28.03.2026 | 11:33
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2026 | 11:17
Փաշինյանը ավտոերթով մեկնելու է Գյումրի
Բոլորը

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների նախագահների համաժողովին բարձրաձայնել է Հայաստանի, Արցախի անվտանգային և մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցերը։

«2020 թ. սեպտեմբերի 27-ին, երբ աշխարհը պայքարում էր COVID-19 համավարակի դեմ, Ադրբեջանը, իր դաշնակիցների և վարձկան գրոհայինների օգնությամբ, լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Ու թեև, որոշ հումանիտար կազմակերպություններ և որոշ պետությունների ղեկավարներ շատ արագ տվեցին կատարվողի ճշգրիտ գնահատականը, կարծես թե դա բավարար չէր: Առաջիններից մեկը ստեղծված իրավիճակին արձագանքեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով բացեիբաց հայտարարեց, որ Ադրբեջանը հայերի դեմ կռվելու համար Սիրիայից ջիհադիստների խմբեր է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ (Մեջբերում) «Համաձայն մեր հավաստի տեղեկատվության, 300 գրոհայիններ Սիրիայից Գազիանթեփով հասել են Բաքու։ Նրանք հայտնի են և նույնականացված, նրանք դուրս են եկել Հալեպի շրջանում գործող ջիհադիստների խմբերից»։ Human Rights Watch-ը հաստատել է, որ Ադրբեջանը պատերազմի ժամանակ օգտագործել է կասետային (կլաստերային) ռումբեր։ «Genocide Watch»-ը զգուշացրել է, որ Ադրբեջանը նպատակ ունի ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը։ (Մեջբերում) «Ադրբեջանը ներխուժել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության կամ Արցախի տարածք և նպատակ ունի ոչնչացնել հայկական ներկայությունը օկուպացված տարածքներում»։ Բոլորովին վերջերս, Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Արման Եղոյանը։

Նա հիշեցրել է, որ միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, ռմբակոծում էր քաղաքները, օգտագործել է ֆոսֆորային ռումբեր և դաժան հաշվեհարդար է տեսել այն ծերերի նկատմամբ, ովքեր չեն հասցրել լքել իրենց տները ադրբեջանական առաջխաղացումից հետո: Արման Եղոյանն ընգծել է, որ մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում, և որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել։

«Ու այս դժվար օրերին, հայ ժողովուրդը, որ հազարավոր տարիներ ապրել էր իր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում, միջազգային հանրության կողմից չստացավ նույն աջակցությունը։ Ինչու՞։ Հարցն այստեղ աշխարհքաղաքականությու՞նն էր, թե՞ արժեքները։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ պատճառը աշխարհքաղաքականությունն էր, նույնիսկ այդ դեպքում, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում պատերազմը այս կամ այն կերպ կապված չէր այսօր Ուկրաինայում տեղի ունեցողի հետ։ Ես սա թողնում եմ, որպես բաց հարց, որի շուրջ կարող եք մտածել։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է որևէ պետություն, որևէ կառավարություն, վտարել որևէ բնակչության իր հայրենի քաղաքից ու գյուղից, եվրոպական որ՞ պետությունը կարող է նման բան անել առանց եվրոպական արձագանքին արժանանալու։ Ո՛չ մեկը։ Բայց ինչու՞ սա հնարավոր եղավ Լեռնային Ղարաբաղում։ Սա մեկ այլ հարց է, որը ես թողնում եմ բաց ու առաջարկում մտածել դրա շուրջ»,-եզրափակել է Արման Եղոյանը: