Թուրքիան, Իտալիան և Ֆրանսիան կարող են վերագործարկել ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության Eurosam ծրագիրը

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի՝ անցյալ շաբաթ արած հայտարարությունները վկայում են SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու՝ Անկարայի կողմից նախկինում սառեցված ջանքերի վերածննդի մասին, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Նշվում է, որ Թուրքիայի, Իտալիայի և Ֆրանսիայի եռակողմ համագործակցության խումբը շուտով վերականգնվելու է։

«Մենք քննարկել եք այդ հարցը Դրագիի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- ասել էր Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում։

Դրագին իր հերթին լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր․ «Մենք որոշել ենք վերագործարկել Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև համագործակցության հարթակներից մեկը, որը ստեղծվել էր տարիների ընթացքում և հետո ընդհատվել։ Շուտով երեք երկրների ներկայացուցիչները հանդիպում կունենան»։

Թուրքիան հույս ունի վերականգնել ջանքերը ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններից հետո, ինչպես նաև ավարտին հասցնել ԱՄՆ-ից նոր F-16 ինքնաթիռների և արդիականացման սարքեր ձեռք բերելու ջանքերը:

Surface to Air Missile Platform/Terrain (SAMP/T) հրթիռն արտադրվում է Eurosam-ի՝ ֆրանս-իտալական գործընկերության կողմից, որը կենտրոնացած է զենիթահրթիռային համակարգերի վրա:

Երեք երկրները Eurosam համակարգերի համատեղ արտադրության մտադրության մասին հռչակագիրը ստորագրել էին 2017 թվականին, որին հաջորդել էր 2018 թվականին ստորագրված պայմանագիրը։ 2020թ․ հունվարին, սակայն, Ֆրանսիան սառեցրել էր գործարքը՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների պատճառով:

Թուրքիան բախվել է էմբարգոյի՝ կապված Սիրիայի մի քանի քաղաքների օկուպացիայի հետ, մինչդեռ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը հանգեցրել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին և երկրի հեռացմանը F-35 կործանիչների զարգացման ծրագրից:

Լրատվամիջոցը գրում է, որ մինչ Անկարան փորձում է լուծել C-400-ների ճգնաժամը,  պատրաստ չէ հրաժարվել հրթիռային համակարգերից, որոնք Վաշինգտոնը սպառնալիք է համարում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի համար: Թուրքիան նաև հերքել է Վաշինգտոնի հայտարարությունն այն մասին, որ Անկարան կարող է C-400-ներն ուղարկել Ուկրաինա։

Էմմա Չոբանյան