ԵՄ-ն պատրաստ է քննիչների ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի ռազմական հանցագործությունները փաստագրելու համար

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է քննիչների ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի զորքերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները փաստագրելու համար։ Այս մասին ԵՄ նախագահը հայտնել է Twitter-ում գրառմամբ։

«Ես խոսել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Բուչայում և Ուկրաինայի այլ վայրերում խաղաղ բնակիչների դաժան սպանությունների մասին: ԵՄ-ն պատրաստ է ուղարկել համատեղ քննչական խմբեր՝ ռազմական հանցագործությունների փաստագրման համար՝ համաձայնեցնելով Ուկրաինայի գլխավոր դատախազի հետ»,- ասել է ֆոն դեր Լյայենը:

Նշենք, որ նախօրեին թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը պահանջել էին հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ քննարկելու Բուչայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք երկու հակամարտող կողմերը հակառակ կերպ են նկարագրում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել էր, որ «ռուսական օկուպացիայի ժամանակ Բուչայում և այլ քաղաքներում ռազմական հանցագործությունները երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման առարկա կդառնան»։ Սակայն ավելի ուշ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram-ում գրել է, որ Ռուսաստանը պահանջում է, որ այդ հանդիպումը անցկացվի մեկ օր շուտ՝ երկուշաբթի, սակայն Բրիտանիան մերժել է ՌԴ-ի պահանջը։

Տաթև Ֆռանգյան