Հարուստների համար՝ շատ, աղքատների համար՝ քիչ․ ՀՀ տնտեսության աճի 2022թ․ կանխատեսումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
Բոլորը

Տնտեսության ցածր աճ՝ բացասական կանխատեսումներով։ Եթե կարճ՝ սա Moody’s ընկերության հիմնական ասելիքն է Հայաստանի մոտ ապագայի մասին։ Բայց մանրուքներում շատ շերտեր կան թաքնված, մասնավորապես՝ Ադրբեջանի հարցում։ Moody’s-ում բարձր են համարում հավանականությունը, որ իրավիճակը կարող է սրվել, մանավանդ, որ 2020 թվականի հրադադարի միջնորդը եղել է Ռուսաստանը, որը ներկայում զբաղված է Ուկրաինայի խնդրով։

«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հաճախության ու ինտենսիվության աճ լինի, դա կանդրադառնա սպառման և ներդրումների, ինչպես նաև ֆինանսական կայունության վրա, մանավանդ, եթե արտարժույթի մասով ճնշումներ լինեն և/կամ ռազմական ծախսերի մեջ նկատելի աճ լինի»,- նշվում է կազմակերպության կանխատեսման մեջ։

Հայաստանը պատերազմից հետո ռազմական բյուջեում նկատելի փոփոխություն չի արել։ Ադրբեջանն արել է՝ լրջորեն մեծացրել է ռազմական ոլորտի ներարկումները։ Ավելին, կանխատեսումներում մատնանշված ռիսկերին շատ մոտ է նաև առաջնագծի ներկա իրավիճակը, մասնավորապես՝ Արցախի ուղղությամբ։

Moody’s-ի տնտեսագետները կարծում են, որ սրանից բացի՝ Հայաստանի տնտեսության վրա լուրջ ազդեցություն կունենա նաև այն, թե ինչպես տարածաշրջանի երկրները կփոփոխեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Այս ամենի հանրագումարում Հայաստանի տնտեսական աճը 2022 թվականին կանխատեսվում է 1,8 տոկոս, հաջորդ տարի՝ մոտ 3 տոկոս։ Սա Moody’s-ի կանխատեսումն է, որն ավելի ցածր է, քան նախկին կանխատեսումները։

Հայաստանում պետական կառույցների կանխատեսումները որոշակիորեն տարբերվում են։ Ֆինանսիստներն ավելի հոռետեսական են տրամադրված, էկոնոմիկայի նախարարը շարունակում է լավատեսություն հաղորդել։

«Այս պահին մեր աշխատանքը ձևավորում ենք հենց այդ թիրախի շուրջ՝ անկախ նրանից, որ թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամը, թե՛ ԿԲ-ն, թե՛ Fitch-ը նվազեցրել են իրենց կանխատեսումները: Մեր թիրախը դեռևս նույնն է, ինչ եղել է տարվա սկզբին բյուջեն կազմելիս»,- Ազգային ժողովում բացատրում էր Վահան Քերոբյանը։

«Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը նշում է, որ Հայաստանում տնտեսական վայրիվերումները տարբեր կերպ են անդրադառնալու բնակչության տարբեր խավերի վրա։ Մի կողմից ճգնաժամը խնդիր է ստեղծել արտագնա աշխատողների համար, մյուս կողմից՝ տնտեսական առումով դրական է ազդել անշարժ գույքի շուկայի վրա։

«Անշարժ գույքի հատկապես վարձակալությունների գներն էականորեն աճել են, և սա, բնականաբար, Երևանում անշարժ գույք ունեցող անձանց եկամուտները բարելավող գործոն է։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի տնտեսության դանդաղումը մեր բնակչության այն մասի մոտ է տնտեսական անկման ռիսկեր ստեղծում, որոնք բնակվում են մարզերում ու նաև զբաղված են արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում, հատկապես՝ գինու և կոնյակի արտադրություններում, կամ նաև բնակչության այն հատվածը, որ տրանսֆերտներ է ստանում։ Դա նույնպես հիմնականում մարզերի բնակչությանն է վերաբերում», – նշում է Կարապետյանը։

Մասնագետը բացատրում է, որ այս ամենը կարող է պատճառ դառնալ, որ ավելի խորանա անհավասարությունը Հայաստանում․ պարզ ասած՝ հարուստները հարստանան, աղքատները՝ աղքատանան։ Կարապետյանի խոսքով՝ հենց այս հարցում է, որ անհանգստանալու կարիք կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան