Մոսուլում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով Իրաքի բանակի 8 զինվորական է վիրավորվել

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Իրաքի բանակի ութ զինվորական է վիրավորվել երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի մոտ մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է իրաքյան բանակի անվտանգության վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Տեղեկությունների համաձայն՝ «վիրավորվել են վեց զինվորներ և երկու սպա, այդ թվում՝ բանակի մեկ գնդապետ»։ Հարձակումը տեղի է ունեցել Մոսուլի մերձակայքում իրականացվող հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ։ Հարձակման ժամանակ ծայրահեղականը գործի է դրել մահապարտի գոտի, որի վրա ամրացված են եղել պայթուցիկները։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները 2014 թվականի ամռանը գրավել էին Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը։ Նույն թվականի հունիսին նրանք գրավել են նաև երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը, և այն հռչակել, այսպես կոչված, խալիֆայության մայրաքաղաք։ 2015 թվականին միջազգային կոալիցիայի աջակցությամբ կառավարական ուժերը լայնածավալ արշավ են սկսել ծայրահեղականների կողմից գրավված տարածքների ազատագրման համար։

2017 թվականի դեկտեմբերին իշխանությունները հայտարարեցին «Իսլամական պետության» վերջնական պարտության մասին։ Իրավապահ մարմինները դեռևս գործողություններ են իրականացնում երկրի տարբեր հատվածներում՝ ոչնչացնելու ընդհատակում գտնվող ահաբեկչական խմբավորումը, որի զինյալները դեռևս հարձակումներ են իրականացնում իրավապահների, բանակի և քաղաքացիական անձանց վրա։

Տաթև Ֆռանգյան