ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է արել հետաքննել Բուչայում ստեղծված իրավիճակը

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը կոչ է արել հետաքննել ուկրաինական Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակը։ Երկուշաբթի տարածված հայտարարության մեջ նա նշել է, որ «սարսափել է գետնին ընկած խաղաղ քաղաքացիների դիերի տեսարանից», և որ նրանց «մահվան ստույգ պատճառը պետք է պարզվի»:

«Չափազանց կարևոր է, որ բոլոր ջանքերը գործադրվեն՝ Բուչայում տեղի ունեցածի անկախ և արդյունավետ հետաքննություն ապահովելու համար», – ասել է Բաչելեթը։

Նա հավելել է, որ քաղաքից և այլ վայրերից ստացվող զեկույցները «լուրջ հարցեր են բարձրացնում հնարավոր պատերազմական հանցագործությունների» և միջազգային մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Ըստ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի՝ դիերը «պետք է արտաշիրմվեն և նույնականացվեն, որպեսզի ընտանիքները տեղեկացվեն և պարզեն մահվան ստույգ պատճառը»:

«Մենք պետք է ձեռնարկենք բոլոր միջոցները՝ ապացույցները պահպանելու համար»,- եզրափակել է նա։

Նշենք, որ նախօրեին թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը պահանջել էին հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ քննարկելու Բուչայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք երկու հակամարտող կողմերը հակառակ կերպ են նկարագրում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել էր, որ «ռուսական օկուպացիայի ժամանակ Բուչայում և այլ քաղաքներում ռազմական հանցագործությունները երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման առարկա կդառնան»։

Սակայն ավելի ուշ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram-ում գրել է, որ Ռուսաստանը պահանջում է, որ այդ հանդիպումը անցկացվի մեկ օր շուտ՝ երկուշաբթի, սակայն Բրիտանիան մերժել է ՌԴ-ի պահանջը։