Բրիտանիան մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու՝ ՌԴ-ի պահանջը

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Կրեմլը հայտարարել է, որ կտրականապես հերքում է ուկրաինական Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության հետ կապված որևէ մեղադրանք, գրում է Guardian-ը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների փաստերն ու ժամանակագրությունը չեն համապատասխանում իրադարձությունների ուկրաինական վարկածին և միջազգային առաջնորդներին կոչ է արել չշտապել դատողություններ անել: Պեսկովը որևէ ապացույց չի ներկայացրել իր պնդումը հաստատելու համար, սակայն հայտնել է, որ «ռուս մասնագետները հայտնաբերել են տեսանյութերի խմբագրման նշաններ»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ դժգոհել է, որ Բրիտանիան համաձայնություն չի տվել Բուչայում ստեղծված իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարելուն։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը կրկին կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։

Նախօրեին թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը պահանջել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Բուչայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հակամարտող կողմերը հակառակ կերպ են նկարագրում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել էր, որ «ռուսական օկուպացիայի ժամանակ Բուչայում և այլ քաղաքներում ռազմական հանցագործությունները երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման առարկա կդառնան»։

Սակայն ավելի ուշ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram-ում գրել է, որ Ռուսաստանը պահանջում է, որ այդ հանդիպումն անցկացվի մեկ օր շուտ՝ երկուշաբթի։

Տաթև Ֆռանգյան