Մակրոնը կոչ է արել ամբողջությամբ կասեցնել ռուսական ածխի և նավթի արտահանումը ԵՄ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «ցանկանում է տեսնել այս շաբաթ ԵՄ ռուսական ածխի ու նավթի արտահանման ամբողջական արգելափակում՝ Ուկրաինայի Բուչա քաղաքում պատերազմական հանցագործությունների բացահայտումից հետո», գրում է CNN-ը։

Ֆրանսիական France Inter-ի եթերում Մակրոնն ասել է, որ կան «շատ հստակ նշաններ», որ ռազմական հանցագործություններ են կատարվել Բուչայում, և «միանգամայն հաստատված է, որ ռուսական բանակն է» պատասխանատու դրանց համար:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ դա հենց այնպես անցնի։ Մենք պետք է պատժամիջոցներ ունենանք այն ամենի համար, ինչ եղել է Բուչայում, Մարիուպոլում»,- ասել է նա։

Մակրոնը հավելել է, որ այս շաբաթ իր եվրոպացի գործընկերների հետ քննարկումներ կունենա հետագա պատժամիջոցների մասով։

«Նրանք, որոնք կանգնած են այդ հանցագործությունների հետևում, պետք է պատասխան տան։ Մենք պետք է շատ հստակ ազդանշան ուղարկենք, որ դա մեր հավաքական արժանապատվությունն է և մեր արժեքները, որոնք մենք պաշտպանում ենք։ Չկա խաղաղություն առանց արդարության»,- ասել է Մակրոնը։

Նա հավելել է, որ Ֆրանսիան կանգնած է Ուկրաինայի կողքին ՝օգնելու Բուչայի իրադարձությունների հետաքննության հարցում։

 

Էմմա Չոբանյան