Բեռլինը ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշում կկայացնի այս շաբաթ․ Bild
Քաղաքականություն
04.04.2022 | 13:57Գերմանիայի ղեկավարությունը ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշում կկայացնի այս շաբաթ։ Այս մասին գրում է Bild-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը իշխանություններին հանձնարարել է ստուգումներ անցկացնել «զգալի թվով ռուս դիվանագետների նկատմամբ», որոնք կասկածվում են լրտեսության մեջ, գրում է պարբերականը՝ հավելելով, որ վերջնական որոշումը պետք է կայացվի այս շաբաթ։ Խոսքը ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների շուրջ հարյուր աշխատակցի արտաքսման մասին է։
Ավելի վաղ Süddeutsche Zeitung-ը հայտնել էր, որ Բեռլինն ուսումնասիրում է «զգալի թվով» ռուս դիվանագետների արտաքսելու հնարավորությունը։ Սակայն, ըստ հրապարակման, Գերմանիայի կառավարությունում չկա կոնսենսուս և ըմբռնում, որ այդ քայլն անհրաժեշտ է և ռացիոնալ։
Տաթև Ֆռանգյան