Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ երկու պետությունների միջև բոլոր ուղղություններով համագործակցության զգալի փորձ է կուտակվել:

«Ռուսաստանի և Հայաստանի միջև պահպանվում է բովանդակալից քաղաքական երկխոսություն, զարգանում է արդյունավետ համագործակցություն առևտրային, տնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և շատ այլ ոլորտներում:

Մոսկվան և Երևանը համակարգում են ջանքերը ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԷՍ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում: 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարումը նպաստում է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Բացի այդ, Պուտինը վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը բխում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերից: ՀՀ նախագահին և վարչապետին Պուտինը մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ երկրի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Հայաստանը և Ռուսաստանը ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 3-ին, ստորագրել են Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հուշագիր։