Երևանի քաղաքապետարանում ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր՝ Mulberry համակարգը
Հասարակություն
03.04.2022 | 13:40Ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետարանում արդեն ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր՝ Mulberry համակարգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Սիրելի երևանցիներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետարանում արդեն ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր՝ Mulberry համակարգը, որն, իհարկե, հնարավորություն կտա բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակն ու քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը։
Այս համակարգի ներդրմամբ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հնարավորության մասին հավելյալ պաշտոնապես կհրապարակենք»,- գրել է քաղաքապետը։