ՌԴ զինված ուժերը գնդակոծում են Լուգանսկի շրջանի բոլոր բնակավայրերը և պատրաստվում են գրոհել երկու ուղղությամբ

Լուրեր

22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

ՌԴ զինված ուժերը գնդակոծում են Լուգանսկի շրջանի բոլոր բնակավայրերը և պատրաստվում են գրոհել երկու ուղղությամբ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը, փոխանցում է UNIAN-ը։

«Լուգանսկի մարզում իրավիճակը կայուն ծանր է։ Բոլոր բնակավայրերը գնդակոծության տակ են։ Լիսիչանսկը, Սևերոդոնեցկը, Ռուբեժնոյեն, Պոպասնայան, Գորնոյեն ինքնաթիռներից, «Գրադից», «Սմերչից», «Ուրագանից» ամենօրյա կրակի տակ են։ Ամենաթեժ կետերը Ռուբեժնոյեն ու Պոպասնայան են, որտեղ մարտերն ընթանում են քաղաքի ներսում, սակայն չեն կարողանում ճնշել մեր պաշտպանությունը, առաջ չեն շարժվում»,- ասել է Գայդայը։

Նա հավելել է, որ գնդակոծությունների ինտենսիվությունն այնքան բարձր է, որ հնարավոր չէ անգամ զոհվածների դիերը փողոցից տեղափոխել ու մարդասիրական օգնություն հասցնել։

Տաթև Ֆռանգյան