ՀՀ դատական համակարգն ամենաանկախն է ճանաչվել Արևելյան գործընկերության երկրների շրջանում. ԲԴԽ
Հասարակություն
01.04.2022 | 15:40Հրապարակվել է Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման 2020-2021 թվականների ինդեքսը, որը, ի թիվս այլնի, ներառում է նաև դատական իշխանության անկախության գնահատումը:
ԲԴԽ տեղեկացմամբ` հրապարկված արդյունքների համաձայն՝ Հայաստանն առաջատարն է վեց երկրների շրջանում՝ Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս և Ադրբեջան: