Ի՞նչ կանի ՌԴ-ն, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսի Արցախում․ Պուտինն ասելու է՝ մանդատ չունե՞նք․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ

-Պարո՛ն Վարդանյան, արդյո՞ք մոտ են Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելուն։ Բրյուսելում ապրիլի 6-ին սպասվում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Ինչ կարծում՝ հնարավո՞ր է՝ ճեղքում գրանցվի այս բավականին բարդ և հազար ու մի կոնֆլիկտային երանգներ պարունակող հակամարտությանը վերջ տալու կամ գոնե բանակցություններ սկսելու հարցում։

-Շատ բարդ հարց է։ Իհարկե՝ վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ կա շատ լուրջ կոնֆլիկտ և լարում, նաև կողմերի դիրքորոշումները մի շարք հարցերում տրամագծորեն տարբեր են։ Այս պայմաններում շատ բարդ է լավատես լինել։ Բայց մյուս կողմից՝ մենք գիտենք, որ շատ տարբեր խնդիրների հետ կապված ժամանակ առ ժամանակ լինում են համաշխարհային պրակտիկայում արագ լուծումներ, որովհետև պարզվում է, որ շատ խնդիրներ ուղղակի, այսպես ասենք, ծագել են այն բանի պատճառով, որ կողմերից մեկը ցանկացել է առավելագույնը ստանալ, լարել է իրավիճակը և ուղղակի դրանով պատրաստվել է հետագա բանակցությունների։ Այսինքն՝ նա ի սկզբանե էլ հասկացել է, որ ինչ-որ պահից սկսած պետք է որոշակի զիջումների գնալ, բայց մինչ այդ հնարավորինս պետք է փորձել կորզել։ Մյուս կողմից էլ՝ դա հնարավոր է լինում, երբ լինում է շատ լուրջ միջազգային ճնշում, և երբ կողմերից մեկը կամ կողմերը հասկանում են, որ հնարավոր չէ այլևս դիմագրավել այդ ճնշումներին և ապակառուցողական դիրքորոշումը ի շահ այն իրականացնող կողմի չէ։

-Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների, սա մի քանի անգամ լսել ենք։ Ի դեպ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում արդեն իսկ հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Կա՞ միջազգային ճնշում Ադրբեջանի կամ Հայաստանի վրա, որ գնացեք, բանակցեք, խաղաղության պայմանագիր կնքեք։

-Կարծում եմ՝ ճնշում կա Ադրբեջանի նկատմամբ, որովհետև Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու իմաստ չկա ուղղակի։ Իսկ որ Ադրբեջանի նկատմամբ կա ճնշում, մենք տեսնում ենք վերջին զարգացումների համատեքստում՝ շատ խիստ, շատ կոնկրետ, շատ հասցեական միջազգային խաղացողների կողմից արձագանքից։ Ըստ էության, նրանք շատ հստակ ասացին, որ դուք պայմանավորվածությունը խախտում եք, և որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան