Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հարցով ԿՄԽԿ-ն երկխոսություն է սկսել

Լուրեր

25.05.2026 | 10:22
Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
25.05.2026 | 10:11
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
25.05.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 25-ի դրությամբ
25.05.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հունիսի 21-ից Ադրբեջանում հայտնված հայաստանցու ճակատագրով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն զբաղվում է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին երկխոսություն է վարում համապատասխան կողմերի հետ, որպեսզի համաձայն իր հանձնառության, հնարավորություն ստանա այցելելու ձերբակալված անձին, իսկ երբ խոսում ենք հանձառության մասին, ապա ցանկացած հակամարտության պայմաններում ԿՄԽԿ-ն գործելով, հիմնվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի վրա և հնավորություն ունի այցելելու անձանց, որոնք պահվում են հակամարտության հետ կապված այս կամ այն կողմում»,- ասաց Ամատունին։

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սահմանը հատած քաղաքացին Նոյեմբերյանից է, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը երեկ լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ քաղաքացին հաշվառված է Վանաձորի ծերանոցում։