Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքն հակաօրինական չէ. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան շուրջ խոսակցություն էր ծավալվում «կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականություն» քարոզող ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչների, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից, և այն համարվում էր կոռուպցիայի շքեղ թանգարան՝ բաց երկնքի տակ, այժմ մի մեծ հատված վաճառվել է՝ առանց պարզելու այդ գույքի ծագումնաբանությունը. հայտնի չէ՝ օրինական էր այն, թե անօրինական: ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց. «Չեմ կարծում, թե այդտեղ որևէ հակաօրինական բան է եղել, քանի որ այդ մասով և՛ Գլխավոր դատախազությունն է մեկնաբանություն տարածել, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեն:

Շատ դեպքերում օրինականությամբ, օրենքի գերակայությամբ պայմանավորված իրավիճակները մեր հանրությունը համադրում է բարոյական գնահատականների համտեքստում, գուցե այդտեղից է գալիս տարընկալումը»:

Հարցին, թե ի՞նչ ճանապարհով է կառուցվել Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, Պետրոսյանը չպատասխանեց՝ նշելով. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև կոմպետենտ չեմ և լիազորված չեմ պատասխանելու այդ հարցին»:

Մանրամասները՝ տեսանյութում: