Վճռաբեկ դատարանը կարևոր նախադեպային որոշում է կայացրել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Վճռաբեկ դատարանն Արթուր Մնացականյանի գործով 2022 թվականի մարտի 29-ի որոշմամբ (գործեր՝ ԱՐԱԴ1/0001/14/18 և ԱՐԱԴ1/0001/15/18) միջազգային չափանիշների, միջազգային «փափուկ իրավունքի» աղբյուրների, արտասահմանյան երկրների փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, ինչպես նաև հայրենական իրավակիրառ պրակտիկայի հաշվառմամբ ուղենիշային դիրքորոշումներ է արտահայտել՝ ուղղված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացնում է վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունը։

Այսպես, օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործառույթների շրջանակներում բարձրագույն դատական ատյանը սահմանել է, որ՝

1. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք առողջ անձանց հետ հավասար հիմունքներով, լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ, պետք է հնարավորություն ունենան լիարժեք մասնակցություն ունենալու իրենց վերաբերյալ ընթացող վարույթին,

2. իրավակիրառ պրակտիկայում հետագա կամայական դեպքերը բացառելու և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիմնարար իրավունքների պաշտպանության նկատառումներով վարույթն իրականացնող մարմիններն այսուհետ պետք է ձեռնպահ մնան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին քրեական դատավարության շրջանակներում անգործունակ ճանաչելու ընթացակարգի նախաձեռնումից,

3. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ անվտանգության միջոցների կիրառումը պետք է պայմանավորվի հանրության համար ներկայացվող վտանգի աստիճանի գնահատմամբ. ընտանեկան հսկողությունը կարող է դիտարկվել որպես ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային միջոց` բժշկական հսկողություն անվտանգության միջոցի կիրառելիության հարցը լուծելիս,

4. առանց ժամկետային սահմանափակման անձն անվտանգության միջոցի կիրառման շրջանակներում բժշկական հաստատություն տեղավորվել չի կարող. բժշկական հաստատությունում տեղավորելը պետք է ենթակա լինի պարբերական վերանայման և սահմանափակված լինի երկամսյա ժամկետով,

5. բժշկական հաստատությունում տեղավորելու անվտանգության միջոցի կիրառման շրջանակներում դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն քրեական օրենքով արգելված արարք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հարցը։

Վճռաբեկ դատարանի նշված որոշումը նպատակ է հետապնդում Հայաստանի Հանրապետությունում սահմանել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր նշաձող և բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հիմքով նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորմամբ մեխանիկական մոտեցումը: