ՄԻՊ-ը և ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների իրավունքները

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը, քննարկվեմ են երեխաների իրավունքների պաշտպանությանը ուղղված մի շարք հարցեր, տեղեկացնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։

Պաշտպանը ողջունել է միջազգային գործընկերներին ՄԻՊ աշխատակազմում և ընդգծել, որ հանդիպումը լավ առիթ է Պաշտպանի մանդատի ներքո համատեղ քննարկելու երեխաների իրավունքների պաշտպանության համատեղ առաջնահերթությունները:

Քրիստինե Վայգանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ բարձր է գնահատում համագործակցության նախկին փորձը Քրիստիննե Գրիգորյանի հետ՝ Անչափահասների արդարադատության խորհրդի շրջանակում, միաժամանակ, ընդգծելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԻՊ աշխատակազմի միջև սերտ համագործակցության փորձը ևս:

Օրակարգային հարցերի շրջանակում կողմերը քննարկել են Մարդու իրավունքների պաշտպանին կից Երիտասարդական խորհրդի ստեղծման նպատակադրմանը, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի մոնիտորինգային կարողությունների հզորացման, ինչպես նաև http://children.ombuds.am/ տեղեկատվական հարթակի զարգացման հնարավորությունները, որպես երեխաների իրավունքների պաշտպանության իրազեկվածության բարձրացմանը միտված գործիքի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների և սոցիալական աշխատողների համատեղ վերապատրաստումներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն ուղղված կրթական ծրագրերի վաղ տարիքում ներդրման անհրաժեշտությանն առնչվող հարցերը:

Երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման ազգային մեխանիզմների բարելավման համատեքստում Պաշտպանը նշել է, որ ազգային տարբեր ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում գնահատման և մշտադիտարկման մեխանիզմները շարունակում են մնալ անկատար, և որպես մարդու իրավունքների պաշտպան՝ հետամուտ է լինելու ոլորտային ռազմավարությունների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կողմից ներկայացվող կարծիքներում և առաջարկներում գնահատման ու մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործմանը, ինչը հնարավորություն կտա նաև ՄԻՊ աշխատակազմին առավել արդյունավետ գործելու որպես մոնիտորինգային մարմին:

Քրիստինե Վայգանդն անդրադառնալով Պաշտպանի հաստատության և ՅՈՒՆԻՍԵՖ-Ի երկարամյա համագործակցության փորձին՝ ընդգծել է, որ այն ամենահաջողվածներից է աշխարհում և ՄԻՊ աշխատակազմի կարողությունների հետագա զարգացման գործընթացում առավել իմաստալից ներգրավվածության պատրաստակամություն է հայտնել:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը համատեղ տարբեր ծրագրերի իրականացման շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել: