Ադրբեջանը ռազմական շանտաժից պիտի հրաժարվի․ էսկալացիայի ժամանակ չի կնքվում խաղաղության պայմանագիր․ Սոսի Թաթիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանի հետ

-Տիկի՛ն Թաթիկյան, ՀՀ Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը խիստ լարված է գնահատում։ Հայաստանի ԱԽ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար: Ինչո՞ւ է ՀՀ-ն գտնում, որ Ադրբեջանը մտադիր է գնալ ռազմական բախման։ Կա՞ պատերազմի վերսկսման վտանգ։

-Բնականաբար, շատ դժվար է չտեսնել այդպիսի ռիսկեր։ Ես արդեն երրորդ հոդվածն եմ հրապարակել այդ թեմայով, ուր ռիսկերը գնահատում եմ շատ լուրջ, հատկապես՝ Արցախում, բայց ո՛չ միայն Արցախում, քանի որ հնարավոր է՝ ադրբեջանցիները սկսեն Արցախից և հետո այդ գործողությունները տեղափոխեն Սյունիք կամ սահմանային այլ գոտիներ։ Հիմա կենտրոնանանք Արցախի վրա, որովհետև իրական վտանգը հենց Արցախի նկատմամբ է։ Կան կասկածներ, որ Ադրբեջանը փորձում է գրավել Ասկերանի շրջանի գյուղերը և, իհարկե, դժվար է կանխատեսել՝ կանգ կառնի՞ Ադրբեջանն Ասկերանում, թե՞ հետո կառաջանա, կփորձի ամբողջ Արցախը գրավել և, միգուցե, Սյունիքում շարունակի գործողությունները։ Մենք կարող ենք երեք սցենար կանխատեսել․ առաջին՝ Ադրբեջանն ուզում է զուտ Ասկերանի շրջանը գրավել, երկրորդ՝ մտադիր է գրավել ամբողջ Արցախը և հասնել Ստեփանակերտ, և երրորդ՝ մտադիր է նաև հետո բուն ՀՀ-ում, հատկապես՝ Սյունիքում գործողություններ ծավալել։ Պետք է ունենալ բոլոր սցենարները և ունենալ պատասխաններ։ Թեև այնքան ենք ունեցել բացթողումներ թե՛ անվտանգության, թե՛ դիվանագիտության մեջ 30 տարի շարունակ և վերջին 1.5 տարում, որ հիմա կարելի է ասել՝ փակվել են դռները, պատուհաններն էլ են փակվել, և մնացել է մի օդանցք։ Պետք է դա ճիշտ օգտագործենք, բոլոր ուժերը մոբիլիզացնենք և ճիշտ կողմնորոշվենք՝ մանևրելու այս իրավիճակում։

-Հասկանանք՝ ի՞նչ է այդ «օդանցքի» անունը։ Փաստացի ՀՀ ԱԽ-ն առաջարկում է միջազգային հանրությանը՝ միջազգային զսպման մեխանիզմներ գործարկել, որպեսզի ռազմական բախում չլինի, հետևաբար՝ նաև էթնիկ զտում։ Ի՞նչ է ակնկալում Երևանն այսպիսով՝ ռուսականի հետ միասին նաև միջազգայի՞ն խաղաղապահների տեղակայում, ԵԱՀԿ-ի դիտորդների՞ տեղակայում։ Ի՞նչ մեխանիզմներ կարող են գործարկվել։

-Իրականում ես միջազգային զսպման մեխանիզմի ջատագով եմ եղել 2020 թվականի պատերազմի երկրորդ շաբաթից սկսած։ Ես մշակել եմ մոդել և ուղարկել որոշ գերատեսչությունների։ Ցավոք, պատերազմը շատ սխալ ընթացք ստացավ, և ես հետո այդ մեխանիզմը ջատագովում էի նոյեմբերի 10-ից սկսած։ Բոլորը համարում էին, որ իմ մոտեցումը իդեալիստական է՝ իրականությունից կտրված, սակայն իրականում այդ մեխանիզմն ավելի իրատեսական էր, քան հիմա։ Անհամեմատ ավելի դժվար է լինելու հիմա։ Ես տեսական չեմ խոսում, որովհետև մի քանի խաղաղապահ առաքելություններում աշխատել եմ՝ Կոսովոյում, Արևելյան Թիմորում և աֆրիկյան մի քանի երկրներում, որոնցից մեկը եղել է հենց քաղաքացիական անձանց պաշտպանելու համար մանդատի տակ առաքելություն։ Ի՞նչ նկատի ունեի․ ռուսները հաստատեցին այդ առաքելությունը, սակայն ինձ համար պարզ էր, որ այդ առաքելությունն ունենալու է տարբեր բնույթի խնդիրներ։ Եվ հիմա դրան ենք ականատես լինում, նույնիսկ՝ ավելի վատ տարբերակով, քան ես պատկերացնում էի։ Ես չէի կանխատեսել ուկրաինական պատերազմի գործոնը։ Նույնիսկ շատ ռուսամետ շրջանակներ սկսել են հարցեր առաջադրել, թե ինչպիսին են Ռուսաստանի մտադրությունները, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ դաշինքը, որը ձևակերպվել է ուկրաինական պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ։

Այստեղ երկու տարբերակ կարող է լինել․ առաջինը, որ Ռուսաստանը սթրեսային վիճակում է, քանի որ նույնիսկ գերտերության համար երկու ճակատով պատերազմ մղելը, եթե նույնիսկ մեկը հարձակվողական է, մյուսը՝ պաշտպանվողական, շատ դժվար է։ Նույնիսկ ես երբ ԱՄՆ-ում սովորում էի, իմ դասախոսը պաշտպանության քարտուղարի տեղակալն էր՝ ազգային անվտանգության դասընթաց էր դասավանդում, անգամ նրանք երկու ճակատամարտով պատերազմելը համարում էին անասելի ռիսկ և անասելի դժվար։ Առաջին տարբերակ՝ Ռուսաստանն ուզում է պաշտպանել Արցախը, սակայն, միգուցե, չի կարողանում, քանի որ ուշադրությունը շեղված է, իր համար Ուկրաինան է առաջնահերթությունը։ Երկրորդ՝ որոշ վերլուծաբաններ առաջադրել են այն միտքը, որ, գուցե, պայմանավորվածություն կա Ադրբեջանի և Ռուսաստանի միջև՝ նկատի ունենալով ուկրաինական պատերազմից մեկ օր առաջ կնքված ռազմական հռչակագիրը, և երրորդ՝ մարտի 12-ին տեղի ունեցած հանդիպումը ռուս և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականության միջև, որտեղ նաև Արցախից հայկական ուժերի հետքաշման հարցն է արծարծվել։ Հիմա ռուսները, միգուցե, հասնեն հաջողության և կարողանան հետ մղել Ադրբեջանին՝ նոր գրավված դիրքերից։

Այն դիրքերից հետ մղել Ադրբեջանին, որը նրա վերահսկողության տակ է անցել ռուսների առաջարկո՞վ։

-Այդտեղ էլ կա երկու տեսակետ՝ արդյո՞ք ադրբեջանցիները խաբել են ռուսներին, թե՞ եղել է գործարք։ Ես այդ հարցերի պատասխանները չունեմ, և թե բեմի հետևում ինչ է տեղի ունեցել, այդքան էլ չեմ սիրում մտնել կոնսպրիացիոն վերլուծությունների մեջ։ Հիմա ինձ համար կարևոր է, որ մենք ճիշտ կողմնորոշվենք և կարողանանք ճիշտ գործողություններ ձեռնարկել, որ իրավիճակը չխորանա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան