Գյումրիում սխալմամբ զբոսաշրջիկի են ծեծել, կարծելով՝ գող է

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Մարտի 24-ի գիշերը Գյումրու Գորկու փողոցում երեք երիտասարդներ ծեծի են ենթարկել Մոսկվայից Գյումրի ժամանած զբոսաշրջիկ Ռ․ Ջեյմսին։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Օտարերկրացուն «քթի և դեմքի պատռած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ ամբուլատոր բուժօգնություն ցուցաբերելուց, վերքերը մշակելուց հետո դուրս են գրել։ Նա հիվանդանոց չի պառկել, իր տվյալները ներկայացնելիս էլ՝ հաղորդակցման որոշակի դժվարություններ է ունեցել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Հենց հիվանդանոցից էլ ահազանգել են ոստիկանություն։

Ոստիկանության Կումայրի բաժնում ցուցմունք է տվել Ռ․ Ջեյմսի ընկերուհին՝ Պ․ Կուզնեցովան, որը պատմել է, թե Ռ․ Ջեյմսը մարտի 24-ին, ժամը ժ.02.00-ի սահմաններում փողոց էր դուրս եկել իրենց կատվին փնտրելու։ Նրան հանդիպել են երեք երիտասարդներ, որոնց մեկը հարվածել է դեմքին, կարծելով, թե գող է։ Այնուհետ երիտասարդները ներողություն են խնդրել՝ ասելով, որ շփոթվել են։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից նաև տեղեկացանք, որ ոստիկանության Կումայրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Զբոսաշրջիկին մարմնական վնասվածք պատճառած երիտասարդները դեռ հայտնաբերված չեն, միջոցներ են ձեռնարկվել նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Արմիկ Մովսիսյան