Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները․ ինչ առաջարկություններ են հնչել

Լուրեր

03.02.2026 | 18:18
Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ․ ՀԿԿ
03.02.2026 | 18:09
Արթուր Գալոյանը փոխել է ակումբը
03.02.2026 | 18:00
Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության միավորվելու հնարավորության մասին // Ոստիկանը քաղաքացու է խոշտանգել․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 17:54
«Իզի Փեյ»-ը՝ հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
03.02.2026 | 17:45
Ֆրանսիայի ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի
03.02.2026 | 17:44
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի նոր քաշային կարգերով
03.02.2026 | 17:35
Մոնիթորինգի ամբողջ գործառույթները կարելի է դնել արհեստական բանականության վրա․ Փաշինյան
03.02.2026 | 17:26
Թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատումը «հոգեկան տառապանք» է պատճառել եպիսկոպոսին․ մանրամասներ՝ Սարոյանի՝ դատարան ներկայացրած միջնորդությունից
03.02.2026 | 17:17
Կարգելվի պատերազմի քարոզը, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու վերաբերյալ նյութերը․ նոր նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 17:05
Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգելու ահազանգ․ ՆԳՆ-ն կասեցրել է օպերատիվ ծառայողի լիազորությունները
03.02.2026 | 16:57
Կրեմլը չի ​​լսել Հնդկաստանի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին․ Պեսկով
03.02.2026 | 16:48
Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավարությունը կշարունակվի փետրվարի 5-ին
03.02.2026 | 16:43
Ընտրությունների նախաշեմին Հայաստանում սրվում է խտրական և ատելություն սերմանող խոսույթը․ ՄԻՊ
03.02.2026 | 16:40
5000 տերմինալ ունենք Հայաստանի տարածքում․ մարդիկ զրկվել են կանխիկով վճարելու հնարավորությունից․ «Թել-Սել»-ի տնօրեն
03.02.2026 | 16:38
Կանանց չի կարելի օգտագործել քաղաքական քարոզարշավներում դիվիդենտներ շահելու համար․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն՝ Սարգիս Կարապետյանի հայտարարությունների առնչությամբ
Բոլորը

Ստամբուլում այսօր ավարտվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների առաջին փուլը։ Ուկրաինական պատվիրակության անդամ, Ռադայի պատգամավոր Դավիթ Արախամիան մանրամասներ է փոխանցել հանդիպման արդյունքների մասին՝ նշելով, որ այսօր իրենք որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, միայն ռուսական կողմին են փոխանցել Ուկրաինայի դիրքորոշումը, գրում է Korrespondent-ը։

«Մենք գիտենք, որ աշխարհի անվտանգության համակարգը ճաքեր է տվել: Մենք աշխատել ենք մեր առաջարկի ձևաչափի ուղղությամբ, բայց ոչինչ չենք ստորագրում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր համակարգի մասին: Սա նոր միջազգային պայմանագիր է, որը պետք է վավերացվի։ Մենք առաջնորդվել ենք Բուդապեշտի հուշագրով»,- ասել է Արախամիան։

Ըստ նրա՝ Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների հարցի հետ կապված պայմանագրում նշվում է, որ հակամարտության դեպքում խորհրդակցությունները չպետք է տևեն 3 օրից ավելի։ Երաշխավոր երկրները պարտավորվում են օգնություն ցուցաբերել։

Ուկրաինական պատվիրակության կարծիքով՝ երկրի անվտանգության երաշխավոր կարող են դառնալ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը և Իսրայելը։ Ընդ որում, որոշ երկրներ արդեն նախնական համաձայնություն են տվել։ Նշվում է նաև, որ երաշխավոր երկրները պետք է նպաստեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։

Ուկրաինական պատվիրակության մեկ այլ անդամ՝ Վալերի Չալին նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է նման լինեն ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետին։

«Եթե Ուկրաինան դառնա ագրեսիայի օբյեկտ, եռօրյա խորհրդակցություններից հետո երաշխավորները պետք է Ուկրաինային զենք, ռազմական օգնության տրամադրեն ու փակեն երկինքը։ Եթե մեզ հաջողվի ամրագրել այս գլխավոր դրույթները, ապա Ուկրաինան կկարողանա ամրագրել իր ներկայիս կարգավիճակը մշտական չեզոքության տեսքով՝ ոչ բլոկային և ոչ միջուկային տերության։ Մենք հայտարարել ենք ամենասկզբունքային պահանջները, առաջիկա 2 շաբաթվա ընթացքում բանակցություններ ենք վարելու։ Կարծում եմ, որ 2 շաբաթից երաշխավոր երկրներին կհրավիրենք բանակցությունների»,- ասել է Չալին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի օգնական Միխայիլ Պոդոլյակն իր հերթին ասել է, իրենց համար կարևոր է, որ «պետությունը շփվի հասարակության հետ»։

«Կարևոր է, որ որոշման իրագործումը տեղի կունենա ընթացակարգով՝ հանրաքվե, ապա վավերացում երաշխավոր երկրների խորհրդարանների կողմից։ Ինչ վերաբերում է Ղրիմին, սա պայմանագրի առանձին կետ է, մենք առաջարկում ենք ամրագրել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումը՝ 15 տարով երկկողմ բանակցություններ վարել Ղրիմի և առանձին Սևաստոպոլի կարգավիճակի շուրջ»,- ասել է նա։

Որպես առանձին կետ, ըստ Պոդոլյակի, Ուկրաինան Ռուսաստանին առաջարկում է Ղրիմի կարգավիճակի շուրջ բանակցությունների ընթացքում հրաժարվել սպառազինության կիրառումից։ Ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների հարցը ևս առանձին կետով է ներկայացված։

Ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Վլադիմիր Մեդինսկին իր հերթին ասել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կառուցողական են եղել, Ռուսաստանը կքննարկի ուկրաինական առաջարկները, և դրանք կզեկուցվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Տաթև Ֆռանգյան