Սևազգեստ մայրերի գործերով 2 տարի անց առարկայական որևէ արդյունք չունենք․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

«Վարչապետի որոշման հիման վրա աշխատանքային խումբ էր ստեղծվել, որն ուսումնասիրում էր այս քրեական գործերը, որոնք հանգուցալուծում չէին ստացել. առաջին երեք գործերը, որոնք ուսումնասիրվեցին,  խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներ Վալերի Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի և Արթուր Ղազարյանի գործերն էին: Շուտով մեկ տարին կլրանա, բայց կարող ենք արձանագրել, որ առարկայական ոչ մի արդյունք չունենք նոր քննության ընթացքում»,- այս մասին այսօր «Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը՝ առկախված» թեմայով ասուլիսում նշեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, որ խոսքը 10-15 տարվա վաղեմության գործերի մասին է:

Նրա խոսքով՝ ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել՝ այնպիսի անդառնալի իրավիճակ է ստեղծվել, որ հնարավոր չէ հայտնաբերել ենթադրյալ հանցանքը գործած անձանց կամ վերհանել այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն կտան ճշմարտությունը բացահայտել: «Քննիչները չեն կարողանում առարկայական արդյունք ապահովել, որովհետև փաստաթղթային արխիվը չի պահպանվել»,- նշեց փաստաբանը:

Պապիկյանի դիտարկմամբ՝  պետությունը չի կարող հաստատապես ապացուցել այն պաշտոնական վարկածը, որ դա եղել է ինքնասպանություն կամ դժբախտ պատահար:

«Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ, այլ ընդամենը խորհրդատվական բնույթի մարմին, որն ուսումնասիրություններ է կատարել և արդյունքները ներկայացրել ծնողներին, իրավահաջորդներին ու վարչապետին: Դրա հետագա ընթացքը լուծելու հարցն արդեն աշխատանքային խումբը չի կարող որոշել, չունի այդպիսի իրավասություն»,-ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում: