Լարսի ավտոճանապարհը բացվել է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
«Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էր, իսկ ռուսական կողմում կուտակվել էր մոտ 100 բեռնատար ավտոմեքենա։