Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները բանակցելու համար ժամանել են Ստամբուլ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները Ստամբուլում են՝ ավելի քան երկու շաբաթվա ընդմիջումից հետո դեմ առ դեմ  բանակցությունների համար։  Նախքան այս հանդիպումը նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հայտարարել իր չեզոքության մասին և քննարկել փոխզիջման հարցը երկրի արևելյան վիճելի տարածքներում՝ խաղաղություն ապահովելու համար, գրում է Radio Liberty-ն:

Կողմերի միջև նախկինում կայացած բանակցությունները, ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ տեսակոնֆերանսի միջոցով, առաջընթաց չեն արձանագրել:

Զելենսկին ասել է, որ բանակցություններում Ուկրաինայի առաջնահերթությունները կլինեն «ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Ուկրաինան «փնտրելու է խաղաղություն, իսկապես, առանց հապաղելու», – ասել էր նա մարտի 27-ի  իր հերթական ուղերձում:

Նա լրագրողներին ասել էր, որ ինչպես չեզոքության հարցը, այնպես էլ ՆԱՏՕ-ին չանդամակցելու խնդիրը պետք է հանրաքվեի դրվեն, երբ ռուսական զորքերը դուրս բերվեն։  Զելենսկին հայտարարել է, որ նման հանրաքվեն կարող է տեղի ունենալ զորքերի հեռանալուց հետո մի քանի ամսվա ընթացքում: