Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
Հայաստանում մարտի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 468 դեպք, որից 409 հազար 819-ը`առողջացած, 8610-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2364 բուժառու․ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2397 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, առողջացել է 29 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 968 հազար 785-ի: