Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը սկզբնական դիրքեր՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ:

Հայտարարությունը՝ ստորև.

«Ֆրանսիան ափսոսում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ, մասնավորապես՝ Փարուխի և Խրամորթի շրջաններում զինված միջադեպերի ու զորքերի տեղաշարժի։ Եվ պահանջում է, որ այն ուժերը, որոնք առաջ են եկել, հետ քաշվեն իրենց սկզբնական դիրքերը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության։

Այն նաև ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարման նոր խափանման տեղեկությունը և խնդրում է վերականգնել այն:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայ և ադրբեջանցի գործընկերների հետ իր վերջին հանդիպումների ժամանակ բարձրացրել է այս հարցը և կոչ արել հնարավորինս շուտ վերականգնել գազամատակարարումը՝ նշելով, որ եղանակային պայմանները խիստ են, իսկ գազամատակարարումը բնակչության համար՝ կենսական:

Ֆրանսիան մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ խթանելու համար երկխոսությունը և առաջընթացը քննարկվող տարբեր թեմաների շուրջ»,- ասված է հայտարարությունում: