Գյումրիում բացվել է հողի անալիզի լաբորատորիա․ այն տարածաշրջանում եզակի է. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.04.2025 | 19:36
Մարկո Ռուբիոն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
14.04.2025 | 19:20
Առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը. Միրզոյան
14.04.2025 | 19:07
Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր
14.04.2025 | 18:54
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
14.04.2025 | 18:47
Բայրամովը Լիտվայի ԱԳ փոխնախարարին դժգոհել է «ՀՀ ռազմականացումից և Սահմանադրությունից»
14.04.2025 | 18:36
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները ստորագրել են համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր
14.04.2025 | 18:25
ՌԴ ՊՆ-ն հաստատել է ուկրաինական Սումի քաղաքի հրթիռակոծումը
14.04.2025 | 18:19
ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր կանդրադառնան նաև ՀՀ-ին և Ադրբեջանին
14.04.2025 | 18:10
Սիրուշոյին պատկանող ՓԲԸ-ն 5 նոր դատական հայց է ներկայացրել զարդեր վաճառող ընկերությունների դեմ․ պահանջում է առգրավել դեռևս չվաճառված զարդերը
14.04.2025 | 18:00
Ավինյանի հոր դեմ գործով առաջին նիստն է անցկացվել, Թեհրանից խոսել են Իրան-ՀՀ ռազմավարական փաստաթղթից․ ԼՈՒՐԵՐ
14.04.2025 | 17:54
Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Խնածախի ուղղությամբ կրակելու մասին ՀՀ ՊՆ-ի հայտարարությանը
14.04.2025 | 17:53
Ռուբեն Ռուբինյանն ու «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
14.04.2025 | 17:45
Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն
14.04.2025 | 17:38
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
14.04.2025 | 17:30
Հայ-թուրքական սահմանի բացման հարցում նորություն չկա. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում այսօր պաշտոնապես բացվեց հողի անալիզի ուսումնական լաբորատորիա, որը կծառայի նաև որպես քիմիայի լսարան։

Այն տարածաշրջանում եզակի կառույց է, որը կրթական հաստատության համար ուսումնահետազոտական կենտրոն ծառայելուց բացի, մեծ օգուտ կտա մարզի ֆերմերների․ այստեղ կանցկացվեն հողի փորձաքննություններ, ինչպես նաև բույսերի և ջրի բաղադրության հետ կապված տարբեր հետազոտություններ։

Լաբորատորիայում կաշխատեն այն մասնագետները, որոնք նախապես վերապատրաստվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում և տիրապետում են նորագույն սարքավորումներով աշխատելու հմտություններին։

Լաբորատորիան հիմնվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA) ծրագրի շրջանակում։

Պաշտոնական միջոցառմանը մասնակցում էին ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Պասկալ Բոկկերսն իր ելույթում նշեց․«Սերմերի տնկման համար պատշաճ որակի հողի կարիք կա: Այդ առումով կրթությունը նույնպես նման է սերմ տնկելուն: Իմ գյուղատնտեսական քոլեջի կարգախոսն է՝ «ոստը ծառ» կդառնա։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ հողը բերրի է»։ Ծրագրի պատասխանատուն նաև տեղեկացրեց, որ նման լաբորատորիներ կբացեն նաև Վանաձորում և Նոյեմբերյանում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն էլ իր խոսքում նշեց, որ լաբորատորիան ուսանողներին որակյալ կրթություն ստանալու հնարավորություն տալուց բացի օգուտ կտա նաև շիրակցի ֆերմերներին, որոնք ստիպված չեն լինի հողի բաղադրության անալիզի համար Երևան հասնել։

«Հուսով ենք, որ այս լաբորատորիան իր ուրույն տեղը կունենա մարզի գյուղատնտեսության զարգացման գործում»,- ասաց Վարդան Ուռուտյանը։
Միջոցառման մասնակցող գյուղատնտես-մասնագետներից մեկն էլ նշեց․
«Սա եզակի հնարավորություն է տարածաշրջանի համար, որովհետև Շիրակի մարզը տիպիկ գյուղատնտեսական և հետազոտական գոտի է, հողի հետ կապված ճշգրիտ ցանկացած տիպի փորձաքննություն կարող է իրականացվել՝ մակրո, միկրոտարրերի, ֆիզիկական վիճակի։ Այնպես որ՝ այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որ տարածաշրջանի մակարդակով մանր ու միջին խոշոր ֆերմերային տնտեսությունները ցանկացած տիպի փորձարկումներ կարողանան իրականացնել։ Բացի հողի փորձաքնննությունից, այս սարքավորումներն ունեն հնարավորություն բույսերի, ինչու չէ՝ նաև ջրի փորձաքննություն կատարելու»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ ասաց․ «Այս նոր հնարավորությունը, որ ստեղծվել է, ոչ միայն ուսումնական և կրթության որակի բարելավման նոր հնարավորություններ է ընձեռում, այլ նաև մասնավոր ոլորտի հետ համագործակցության շատ լայն շրջանակ է բացում, որը մեր ամենակարևոր առաջնահերթություններից է, հատկապես՝ նախնական միջին մասնագիտական կրթության զարգացման ոլորտում, որովհետև այստեղ մենք ամենաշատն ունենք հնարավորություն արձագանքնելու տնտեսության զարգացման կարիքներին, շատ սերտ աշխատելու գործատուների, մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ»։

Փոխնախարարը ասաց, որ կառավարության շարունակական քաղաքականությունն է զարգացնել գյուղատնտեսական կրթության որակը և մասնագիտական կրթության, ուսուցման ոլորտում ունենալ կրթական հաստատությունների զարգացման ցանց ողջ երկրում։ Այդ հաստատություններում սովորողները, ըստ նախարարի, կարող են ստանալ արդի պահանջներին բավարարող կրթություն և նպաստել մեր երկրում  գյուղանտեսության արդյունավետ իրացմանը։

Ըստ նրա՝ կառավարությունը մեծ ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսական քոլեջների վերակառուցման ուղղությամբ։ Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի վերակառուցումն, ըստ նախարարի, այս տարի կավարտեն։ Նա նաև հույս հայտնեց, որ նորաբաց լաբորատորիան կլիցենզավորվի։

Արմիկ Մովսիսյան