Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են կոնսենսուսի բանակցությունների 6 կետերից 4-ի շուրջ

Լուրեր

28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
28.03.2026 | 17:04
Կարեն Վարդանյան. Ես ինձ բելառուս եմ համարում
Բոլորը

Ուկրաինան և Ռուսաստանը բանակցություններում մոտ են կոնսենսուսի 6 կետերից 4-ի շուրջ։ Այս մասին Բրյուսելից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա շեշտել է, որ Անկարան հենց սկզբից մեծ ջանքեր է գործադրել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար։

«Կարծում եմ, որ բանակցություններում չորս կետերի շուրջ կա կոնսենսուս։ Առաջին կետը վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Սկզբում Ուկրաինան պնդում էր դաշինքին անդամակցության հարցում, սակայն հետագայում Զելենսկին սկսեց խոսել մերժման հնարավորության մասին։ Մեկ այլ կետ վերաբերում է Ուկրաինայում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալուն։ Սրա հետ ևս համաձայնել է Զելենսկին։ Այսպես թե այնպես գրեթե ողջ Ուկրաինան խոսում է ռուսերեն»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ հակամարտող կողմերի քննարկած մեկ այլ կարևոր թեման վերաբերում է Ուկրաինայի ապառազմականացմանը։

«Իհարկե, Ուկրաինան պետություն է, ուստի լրիվ զինաթափման ընդունումը բացառվում է: Բայց այս հարցում նույնպես անհասկանալի կողմեր չկան։ Այսինքն՝ ուկրաինական կողմը հայտարարել է, որ կարող է որոշակի զիջումների գնալ նաև այս հարցում։ Բանակցությունների չորրորդ կետը վերաբերում է հավաքական անվտանգությանը. Ուկրաինան այս առումով նույնպես դրական մոտեցում է ցուցաբերել»,- շարունակել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն ասել է, որ դեռ կոնսենսուս չկա Ղրիմի և Դոնբասի հարցում։ Ըստ նրա՝ արդյունքում Զելենսկին առաջարկել է Դոնբասի հարցով հանրաքվե անցկացնել։

Էմմա Չոբանյան