Շառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում
Քաղաքականություն
24.03.2022 | 23:22Շառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը։ Այս մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի հայտարարության մեջ, որն ընթանում է Բրյուսելում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպական խորհուրդն այսօր վերընտրեց Շառլ Միշելին որպես նախագահ երկրորդ ժամկետով՝ երկուսուկես տարի ժամկետով՝ 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը»,- ասվում է հայտարարության մեջ։
Եվրոպական խորհրդի նախագահին երկուսուկես տարին մեկ ընտրում են ԵՄ անդամ երկրների ղեկավարները։