Ադրբեջանական ԶՈւ-ի շարժն այս պահին Փառուխում և Խրամորթում կասեցված է․ Արցախի տեղեկատվական շտաբ
Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը
«Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»,-նշված է հաղորդագրության մեջ: