Միջնորդագրեր Լոռու մարզի դատախազությունից՝ մարզում ճանապարհային  երթևեկության անվտանգության ապահովման նպատակով

Լուրեր

08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
Բոլորը

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021թ. մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 261 դեպք է արձանագրվել, որոնցից 25-ը՝ մահվան ելքով, մարմնական վնասվածքներ է ստացել 371 անձ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մարզի դատախազությունում դեպքերի քարտեզագրմամբ ուսումնասիրվել են դրանց հիմնական պատճառները: Պարզվել է, որ  ՃՏՊ-ների հիմնական պատճառներից են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը, հետիոտնի անցումների հատման, առաջինն անցնելու, վազանցի, խաչմերուկի անցման և այլ կանոնների խախումները, որոնց քանակն ավելացել է: Աճել է նաև նյութական վնասների արձանագրմամբ ՃՏՊ դեպքերի քանակը, որը կազմել է 959 դեպք։

Ուսումնասիրությունները  փաստել են, որ մարզի քաղաքները սպասարկող երթուղու միկրոավտոբուսների, ավտոբուսների և տաքսի ավտոմեքենաների վարորդները, հաճախ խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, ստեղծում են վթարային իրադրություններ: Միկրոավտոբուսների վարորդները հաճախ իրենց ամրակցված տրանսպորտային միջոցները տրամադրում են անհրաժեշտ կարգի վարորդական իրավունքի վկայականներ չունեցող անձանց, կամ երթևեկություն են իրականացնում առանց տվյալ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի թույլտվության վկայականների:

Ուսոմնասիրությամբ և դեպքերի քարտեզագրմամբ վեր են հանվել մարզի այն բնակավայրերը, որտեղ բացակայում են ճանապարհային նշանները և այլ անհրաժեշտ կահավորանքները:

Մարզի քաղաքներում, հատկապես՝ Վանաձորի, Սպիտակի, Ալավերդիի, Ախթալայի, Թումանյանի, Տաշիրի, Ստեփանավանի կենտրոնական փողոցներում և հրապարակներում կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ, Վանաձորի առանձին փողոցներում շարունակաբար չեն ենթարկվում լուսացույցի ցուցիչներին, որոշ փողոցներում ավտոմեքենաները կայանում են երկշարք կամ եռաշարք՝ խոչընդոտելով այլ վարորդների երթևեկությանը։ Հաճախակի են նաև դեռահաս անձանց կողմից կատարվող երթևեկության կանոնների խախտումները, ինչը վկայում է նրանց վարորդական իրավունքի վկայական չունենալու մասին։

Ուսումնասիրությամբ փաստվել է, որ մարզի տարածքում ՃՏՊ-ների մեծ մասը կանխելու, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից էական նշանակություն կարող է ունենալ  համայնքային ճանապարհներն արագաչափ սարքերով և վերահսկող տեսախցիկներով հագեցնելը, քաղաքների փողոցների բանուկ խաչմերուկները տեսանկարահանող սարքերով կահավորելը: Բացի այդ, առկա է նաև ՃՈ աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման որակը բարելավելու,  նրանց կողմից վարչական իրավախախտումների նախականխման և կանխման ուղղությամբ պատշաճ հետևողականություն դրսևորելու,  վերակարգերն արդյունավետ տեղաբաշխելու, երեկոյան և գիշերային ժամերին հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը կատարված ուսումնասիրության արդյունքները՝ մահվան ելքով պատահարների դեպքերի, երթևեկության նշանների անհրաժեշտ կահավորման ենթակա կոնկրետ հատվածների քարտեզագրմամբ, պատճառների մատնանշմամբ, միջնորդագրերով ուղարկել է ՀՀ տարածքային ենթակառույցների նախարարին և ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետին՝ իրենց լրազությունների շրջանակներում ուսումնասիրության արդյունքներից բխող՝ ճանապարհային երթևեկության և դրանց մասնակիցների անվտանգությանն ապահովմանն ուղղված միջոցները ձեռնարկելու նպատակով: