Խոչընդոտ ենք վերացնում․ հույս ունենք՝ արտահանումը կավելանա․ Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ԱԺ-ում քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ փոփոխություններ կատարելը պայմանավորած է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում  ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ։

Նախարարի խոսքով՝  նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին  չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները:

«Այս մաքսատուրքը զրոյացնելով՝ հույս ունենք, որ արտահանման ծավալները կավելանան: գումարները հաստատուն են, ընդհանուր արտահանվող գումարից տոկոս չէ, այլ՝ մաքսավճար է, ձևակերպումների վճար է, որը փոքր և մեծ ապրանքի համար շատ քիչ է տարբերվում»,- նշեց Քերոբյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի հարցին՝ վճարումները հաստատո՞ւն են, կախված չե՞ն ընդհանուր արտահանվող գումարի չափից։

«Մեր կարծիքով՝ խոչընդոտ ենք վերացնում, ինչն էապես մեծացնելու է ՓՄՁ-ների արտահանման հնարավորությունները»,- ընդգծեց Քերոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: