Կողոպտել էր նախկին կնոջը և անձնագրերը վերադարձնելու համար պահանջել 400 000 դրամ

Լուրեր

08.02.2026 | 22:09
Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից
08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
Բոլորը

Մարտի 21-ին, ժամը 20.25-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ նախկին ամուսինը ստիպողաբար իրենից վերցրել է 13000 ռուբլի, բջջային հեռախոսներ, անձնագրեր և իրեն ծեծի ենթարկելով՝ սպառնացել, թե կվնասի. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշված հասցե մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ  ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանություն զանգած կնոջ նախկին ամուսինը, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, կնոջ կամքին հակառակ մտել է բնակարան, ծեծել նրան, սպառնացել, ապա ննջասենյակի պահարանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսներ, 11 000 ռուբլի, ոսկյա ականջօղեր, անձնագրեր, բանկային քարտեր ու հեռացել, ինչից հետո զանգել է կնոջը և անձնագրերը վերադարձնելու համար պահանջել 400 000 դրամ:

Հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 30-ամյա տղամարդը Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

`