Աբրահամյանների դղյակի առնչությամբ Գլխավոր դատախազության բողոքը վերաքննիչ դատարանը դեռ չի քննել

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող 5 մլն դոլարանոց առանձնատան վերաբերյալ Գլխավոր դատախազության բողոքը դեռ վերաքննիչ դատարանը չի քննել: Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ նիստը տեղի կունենա առաջիկա օրերին:
Մոնումենտում գտնվող և քրեական գործերով անցնող շքեղ դղյակն Աբրահամյաններին հաջողվել էր վաճառել այս տարվա մարտի 1-ին: Մինչ այդ Արգամ Աբրահամյանին հաջողվել էր առանձնատան վրայից հանել կալանքը: Կալանքն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա հանել Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կեմիտեն:

Հիշեցնենք, 2018 թվականին հարուցված քրեական գործով այդ դղյակը համարվում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման իրեղեն ապացույց:
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Գործընթացն առայժմ տեղից չի շարժվում:
Մինչ այս Արթուր Դավթյանը Factor.am-ի հարցին ի պատասխան տարակուսանք էր հայտնել, որ շքեղ առանձնատունը շտապ կալանքից հանվել ու վաճառվել է: Գլխավոր

Դատախազի այս պարզաբանումը սկանդալային բանավեճի առիթ դարձավ Սասուն Խաչատրյանի և Արթուր Դավթյանի միջև, որը տեևեց մի քանի օր:
Գլխավոր դատախազությունից այսօր Factor.am-ի հարցն անպատասխան թողեցին, թե ինչ է լինելու առանձնատան առքու վաճառքի գործարքի հետ, եթե վերաքննիչ դատարանը որոշի, որ տունը կրկին կալանքի տակ է մնալու: Դատախազությունից փոխանցեցին՝ կասպասեն վերաքննիչի որոշմանը:

Նշենք, որ այս առանձնատունը 5 մլն դոլարով գնել է նորահայտ մեծահարուստ գործարար Նարեկ Նալբանդյանը: Նա այս տարի գնել է նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը:

Նարեկ Կիրակոսյան