Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախատեսվում է Բայդեն-Էրդողան հանդիպումը

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, որի շրջանակում հանդիպելու է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էրդողանի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի ղեկավարները կարծիքներ են փոխանակելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցածի ու հետագա անելիքների շուրջ։

Քալընը լրագրողներին նաև ասել է, որ այսօր պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Հարցին՝ արդյո՞ք տեղի է ունենալու Էրդողանի հանդիպումը Ջո Բայդենի հետ, Քալընը պատասխանել է․ «Այո, կլինեն երկկողմ հանդիպումներ ԱՄՆ նախագահի և այլ առաջնորդների հետ, որոնք մասնակցելու են գագաթնաժողովին»։

Նշենք, որ Բայդենի և Էրդողանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 10-ին, իսկ վերջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել է 2021 թվականի հոկտեմբերին Հռոմում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում։

Էմմա Չոբանյան