Ալեն Սիմոնյանն Ինդոնեզիա շրջագայության համար չի մեկնել. Ռուբինյանը չնշեց՝ որքան գումար է դա արժեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Այս էլ որերորդ անգամ ԱԺ լիագորմար նիստերի ժամանակահատվածում Ալեն Սիմոնյանը մեծ խմբով մեկնում է գործուղման, իսկ իրականում տուրիստական շրջագայության, և դա բնականաբար պետական բյուջեի հաշվին»,- այս մասին այսօր ԱԺ-ում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված 11 հոգանոց պատվիրակության մեկնումն Ինդոնեզիա: «Ինչքա՞ն է դա նստելու Հայաստանի հպարտ հարկատուների վրա, ինչ արդյունքներ է ստանալու Հայաստանն այդ այցից»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն անդրադառնալով այդ հարցին, նշեց. «Տեղեկացնեմ, որ Ազգային ժողովն ունի տարբեր միջխորհրդարանական հարթակներում պատվիրակություններ: Պատվիրակությունների կազմերը հաստատվում են ԱԺ խորհրդի կողմից, որի անդամ են նաև ձեր խմբակցության ներկայացուցիչները: Ալեն Սիմոնյանը չի մեկնել Ինդոնեզիա շրջագայության, Ալեն Սիմոնյանը մեկնել է որպես միջխորհրդարանական միությունում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար»:

Ընդդիմադիր պատգամավորն այդ պատասխանը համարեց խուսափողական և նշեց. «Ուզում եմ ընդգծել, որ այս խորհրդարանում Ալեն Սիմոնյանը միակը չէ, որ տուրիստական տոմս է շահել: ՔՊ-ի պատգամավորները հերթով մեկնում են շրջագայությունների՝ զրո արդյունք տալով Հայաստանին և լիքը անձնական տպավորություններ ստանալով, և կրկին բյուջեի հաշվին»:

Ռուբինյանը հիշեցրեց, որ ԱԺ կայքում հրապարակվում են ԱԺ նախագահի որոշումները, ներկայացված են բոլոր պատվիրակությունների այցերի նպատակները, ծախսերը, կազմերը. «Տեղեկացնեմ, որ պարբերաբար տրվում են հաշվետվություններ, տեղեկացնեմ նաև, որ ձեր նշած շրջագայությունների ընթացքում, ցավոք, հաճախ միայն ՔՊ-ի պատգամավորները մեկնում են և բարձրաձայնում են այն հարցերը, որոնք բխում են Հայաստանի և Արցախի շահերից: Օրինակ, ես կարող եմ խոսել որպես ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար և ձեզ հիշեցնել վերջերս ընդունված երկու բանաձևի մասին, որտեղ կան կետեր, որոնք շատ կարևոր են մեզ համար: Ձեզ էլ խորհուրդ կտամ փոխել ձեր ոճը, որովհետև արդեն հոգնեցնում եք»:

Մանրամասները՝ տեսանյութում: